Ոչ թե չի ստացվում, այլ Ադրբեջանը թույլ չի տալիս․ Վահագն Սարոյան

7 Հունիսի, 2025

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մի քանի փաստ արձանագրենք, որ հետո դրանց անդրադառնալու ենք, քանի որ Եկեղեցուն պատահական չէր թիրախավորել ու դեռ շարունակում է տաք պահել թիրախավորումը։

Ուրեմն այսպես՝ հեռախոսազրույց է տեղի ունենում Նիկոլի ու Էրդողանի միջև։ Որքան էլ առիթը քծնողական շնորհավորանքն է, սակայն զրուցակիցներն, ըստ հաղորդագրության, «քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը»։ Ի դեպ, Թուրքիայի հետաքրքրությունը տարածաշրջանային հարցերում Հայաստանի հետ անթաքույց կերպով շարունակում են մնալ Սյունիքի նկատմամբ ունեցած միջանցքային նկրտումները։

Այնուհետև հեռախոսազրույց է տեղի ունենում Էրդողանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվում են նաև տարածաշրջանային հարցեր։ Ինչպես նկատեցիք, այստեղ բանալի բառը «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ հարցերն» է։ Հիշեցնեմ, որ Էրդողանը հայտարարել էր. «Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ այն քայլերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։

Որից հետո հեռախոսազրույց է տեղի ունենում Նիկոլի և Մասուդ Փեզեշքիանի միջև։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»։ Ենթադրելի է, չէ՞, թե ինչ է նշանակում «տարածաշրջանային անվտանգություն» ասվածը՝ այս համատեքստում։

Միաժամանակ Վալենտինա Մատվիենկոն այցելում է Հայաստան, պրոտոկոլային այց է կատարում Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, հանդիպումներ է ունենում և քննարկումներ։

Չեմ զարմանա նաև, որ լինի հաղորդագրություն Նիկոլ-Ալիև հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Նիկոլը կշնորհավորի Իլհամի Բայրամը և կքննարկեն տարածաշրջանային հարցեր։ Իսկ այդ նույն պահին Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից փորձել են «ցուցմունքներ» կորզել՝ ընդդեմ ՀՀ զինված ուժերի։ Նշեմ, որ ԱԳ նախարար համարվող անձն էլ Բաքվում պահվող անձանց վերաբերյալ հայտարարել է, որ «ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ»։ Հասկանալի է, որ ոչ թե չի ստացվում, այլ Ադրբեջանը թույլ չի տալիս»:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության էջը փակելու հարցում. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության էջը փակելու հարցում. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում հակամարտության էջը փակելու և խաղաղություն հաստատելու հարցում։ Այս մասին, ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության, Քաղաքների համաշխարհային ֆորումի 13-րդ նստաշրջանի (WUF13) շրջանակներում հայտարարել է Ադրբեջանի...

Մարդը եկել է, ձեզ ասում է՝ ինձ քվեարկեք, որ Հայաստանից նոր տարածքներ հանձնեմ․ Իշխան Սաղաթելյան

  «Առաջին օրվանից ձեզ բոլորին մի բան ենք փոխանցում, որ այս ընտրությունները հերթական և սովորական ընտրություններ չեն, սրանք մեր երկրի ճակատագրի հետագա ընթացքի համար ունեն շատ կարևոր նշանակություն և, եթե մենք, մեր ժողովուրդը այս...

Իրանը պատրաստ է նոր ճակատներ բացել. Մոջթաբա Խամենեի

Իրանը պատրաստ է նոր ճակատներ բացել. Մոջթաբա Խամենեի

Իրանը պատրաստ է նոր ճակատներ բացել: Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ «Կատարվել են ուսումնասիրություններ՝ այլ ճակատներ բացելու վերաբերյալ, որտեղ հակառակորդը նվազագույն փորձ ունի և որտեղ նա կլինի չափազանց խոցելի, և դրանց...

Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝  միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար

Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝ միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար

Մայիսի 19-ից 21-ը Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ ագրեսիայի սպառնալիքի դեպքում միջուկային ուժերի պատրաստվածության և կիրառման համար։  ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանությնա նախարարությունը։ «2026 թվականի մայիսի 19-ից 21-ը...

Բացի Փաշինյանից, բոլորի նկատմամբ դրական եմ․ Հարցում

  «Լսե՞լ եք Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերի մասին․ 300 000 նոր աշխատատեղ՝ հատկապես մարզերում, 0% հարկ փոքր բիզնեսի համար, 20% էժան դեղորայք բոլորի համար, բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 20 000 մատչելի բնակարան պետական...