Նախկին հանրապետական, այնուհետև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունով պատգամավոր դարձած, հիմա ՔՊ-ից Գոյւմրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը որոշել է, որ այլևս Գյումրի քաղաք այցելելու իրավունք պետք է ունենան միայն ՔՊ անդամատոմս ունեցող մարդիկ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Երեկ իր հարցազրույցում անդրադառնալով ինձ, հետևյալ աշխարհացունց միտքն է արտահայտում, որ ինչ գործ ունի դաշնակցական Գառնիկը Գյումրիում։ Այդ նույն օրը, որը որ ես Գյումրիում էի, պատիվ ունեի Սրբազան պայքարի շրջանակներում այցելել Գյումրի, այդ օրը ՔՊ-ի մեր պատգամավորները ընտրաշավ էին անցկացնում տարբեր խմբերով, և այնտեղ, որտեղ մենք գտնվում էինք, գալիս էին և երեք անգամ այդտեղ հայտնվելուց հետո նաև եթե հիշողությունս չի դավաճանում, ՔՊ պատգամավորները ինձ տեսել են և իմ վարքագիծն էլ են տեսել այդտեղ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: