Ո՞վ է ՀՀ քաղաքացիների քրեական հաշվառումների տվյալները փոխանցել ԱՄՆ-ին. Երկիր

Ապր 3, 2025

ԱՄՆ դեսպանատունը մարտի 23-ին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «քրեական հանցանքի համար դատվածությունը կարող է ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից ձեզ մեկընդմիշտ զրկել: Նույնիսկ ոչ ծանր հանցանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ»։

Հայտարարության մեջ կա նաև չափազանց ուշագրավ մի դրվագ. «Հյուպատոսական պաշտոնյաներին հասանելի են քրեական հաշվառումների տվյալները և նրանք դիտարկում են նախկին խախտումների ու ձերբակալությունների մասին տվյալները»,- ասվում է հայտարարության մեջ ու ավելացվում, որ «դիմումի մեջ և հարցազրույցի ընթացքում հայտնեք բացառապես ճշմարտությունը. սուտ ասելու պարագայում ձեր հանդեպ կսահմանվի մուտքի արգելք»։

Փաստենք, որ այս ամենը թե՛ մարդու իրավունքների, անձնական տվյալների պաշտպանության կոպիտ խախտում է, թե՛, միաժամանակ, անմեղության կանխավարկածի խախտում։ Ի՞նչ է նշանակում հայտարարությունից բխող այն կանոնը, որ, եթե անգամ գործ է հարուցված, արդեն իսկ «մեղավոր ես» ու վիզա չես ստանալու։ Հետաքրքիր է՝ ո՞ր մի խելացի գլուխն է ՀՀ քաղաքացիների քրեական հաշվառումների տվյալները փոխանցել ԱՄՆ-ին և դրել այդ երկրի դեսպանատան տրամադրության տակ: ՀՀ հատուկ ծառայություններին, օրինակ, հասանելի՞ են ԱՄՆ քաղաքացիների՝ քրեական հաշվառումների մասին տվյալները:

Yerkir.am-ն այս մասին գրավոր հարցում է արել ՀՀ կառավարությանը, և պատասխանը կներկայացնենք շուտով:

 

Նմանատիպ նյութեր

Կարդինալները չեն կարողացել նոր Հռոմի պապ ընտրել

Կարդինալները չեն կարողացել նոր Հռոմի պապ ընտրել

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ էր դուրս գալիս կոնկլավում կարդինալների առաջին քվեարկությունից հետո։ Այսպիսով, նոր Հռոմի պապի փակ գաղտնի ընտրությունները, որոնք տևել են ավելի քան երեք ժամ, դեռևս արդյունք չեն տվել։ Վաղը...

Կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև. Կոչուբաև

Կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև. Կոչուբաև

«Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ընդդիմադիր պատգամավորների հասցեին ոչ միայն զարմացրեցին, այլ նաև պարզ ցույց տվեցին՝ Հայաստանում կառավարման համակարգն այլևս չի գործում իր էությամբ»,-գրում է իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ արձագանքելով այսօր ԱԺ-ում...

Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմադիր կին պատգամավորին․ «Դուրս կշպրտեմ քեզ դահլիճից»

Ազգային ժողովում թեժ վիճաբանություն սկսվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև: Ալեն Սիմոնյանը սպառնաց ընդդիմադիր կին պատգամավորին․ «Դուրս կշպրտեմ քեզ...

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ Բաքվից ևս Երևանին են...

Ձեր ոտքերից պտի կախեմ, հերիք ա… Փաշինյանը սպառնում է

Ձեր ոտքերից պտի կախեմ, հերիք ա… Փաշինյանը սպառնում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով պատգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկումներին, հունից դուրս եկավ, և ԱԺ ամբիոնից հեռանալուց հետո էլ շարունակում էր բորբոքված խոսել։ «Ձեններդ կտրեք, ներվերս չուտեք, վեր ընկեք տեղներդ, համբալներ, ձեր ոտքերից պտի կախեմ,...