«Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»,- ֆեյսբուքյան էջում Սամվել Կարապետյանին ուղղված գրառում է արել Նիկոլ Փաշինյանը։
Սամվել Կարապետյանի եղբայրը՝ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքեց Փաշինյանի գրառմանը՝ ասելով․ «Ուզում եք իջնեմ իր մակարդակի՞ն, իր ձևով խոսե՞մ իր հետ»։
«Իսկ իրեն կարո՞ղ եք հարցնել՝ ո՞ւմ փողերով է էդ տունը կառուցվել, որտեղ դու ապրում ես, դու գիտե՞ս։ Մենք էի՞նք չակերտավոր բարերար։ Էն Սևանում, որ լկտիաբար քեֆեր էիք անում, ո՞ւմ փողերով է կառուցվել․ մենք էի՞նք չակերատվոր բարերար։ Ամոթ է պետք ունենալ․ մարդ էլեմետնար ամոթ պետք է ունենա, ուրիշ ոչինչ։ Հիմա ես իջնեմ իր մակարդակին, հայհոյախառն բառե՞ր ասեմ։ Մանկավարժի տղա եմ, իրավունք չունեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում։