Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին. NEWS.am

22 Դեկտեմբերի, 2025

Դոկտեմբերի 18–ին Էջմիածնի Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած ու Փաշինյանին հավատարմության երդում տված եպիսկոպոսների աջակիցների գրոհը եկեղեցու վրա առաջնորդողներից մեկը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Վրեժ Դուրգարյանն է։ Դուրգարյանի հետ կապվել և մեկնաբանություն ստանալ այն մասին, թե ինչու է Հայաստանի գլխավոր մշակութային օջախի տնօրենի տեղակալը Մայր Տաճարի սյուներին բարձրացած քաղաքացիներին հորդորդում մտնել եկեղեցի և խոչընդոտել Վեհափառի մասնակցությամբ պատարագը, չստացվեց։ Վրեժ Դուրգարյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, աշխատավայրում էլ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նրան գտնել չհաջողվեց՝ տեղում չէր։

NEWS.am–ը ուսումնասիրեց Վրեժ Դուրգարյանի ֆեյսբուքյան էջը. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալի սոցցանցերի էջում բացառապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի  գրառումներն են, նրանց և տարբեր ՔՊ–ականների հետ լուսանկարներ։ Էջի հետնանկարն էլ՝ իր և Փաշինյանի համատեղ լուսանկարն է։

Հատկանշական է, որ Դուրգարյանը կիսվել է Փաշինյանի հատկապես այն գրառումներով, որտեղ վերջինը թիրախավորում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին։ Դուրգարյանի ֆավորիտների ցանկում է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը. Դուրգարյանն իր էջում կիսվում է նրա լուսանկարներով, գրառումներով, հարցազրույցներով։

Հատկանշական է նաև, որ Վրեժ Դուրգարյանի 81-ամյա մայրը 2022 թվականին դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Այն մասին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խոյակին մագլցած և քաղաքացիներին եկեղեցի մտնելու կոչ անողներից մեկը Վրեժ Դուրգարյանն է, երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր հայտնել։ Պատգամավորը տեղում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ մի խումբ քաղաքացիներ փորձում էին ջարդել Մայր Տաճարի դուռը։

NEWS.am–ը դիմեց ՆԳՆ Ոստիկանություն՝ տեղեկանալու՝ Գառնիկ Դանիելյանի հաղորդմանը ընթացք տրվե՞լ է։ ՆԳՆ Ոստիկանությունից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան

Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է՝ ինչպես են անցել խորհրդարանական ընտրությունները Հայաստանում. «Քայլ 1. Տարածել ատելության խոսք քարոզարշավի ընթացքում ընտրողի կամքին միջամտելու նպատակով, Քայլ 2. Կիրառել վարչական...

Պետք է հասկանալ, թե այս հանգրվանում մեզ ինչ գործիքակազմ է պետք է և որոնցից մենք պետք է խուսափենք. Քրիստինե Վարդանյան

Պետք է հասկանալ, թե այս հանգրվանում մեզ ինչ գործիքակազմ է պետք է և որոնցից մենք պետք է խուսափենք. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը ներկայացրել է, թե ընդդիմադիր ուժերն ինչ քննարկումներ են անցկացնում միասին. «Մեզ համար շատ կարևոր է իմանալ վերջնական պատկերը, հասկանալ, թե մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան« կուսակցությունը հաղթահարե՞լ է...

Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան

Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում գրառմամբ, պնդել է, որ երեկ Հորմուզի նեղուցում պարեկություն իրականանող կործանված ամերիկյան ռազմական ուղղաթիռը խոցվել է Իրանի կողմից։ Նա նշել է, որ ԱՄՆ-հ պետք է պատասխանի այս հարձակմանը։...

Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ

Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ

Այսօր՝ հունիսի 9-ին, տեղացած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես գրում է shamshyan.com-ը, տեղացած անձրևն ու կարկուտը որոշ ժամանակ Ծաղկաձոր քաղաքի մի քանի փողոցներ, այդ թվում՝ դեպի ճոպանուղի տանող ճանապարհահատվածը,...