Ո՞վ է համակարգել Վեհարանի վրա խուժման գործողությունը

Հնս 27, 2025

Վաղ առավոտից, երբ ԱԱԾ աշխատակիցները փորձում էին Միքայել Սրբազանին դուրս հանել Մայր Աթոռից (ինչը նրանց չհաջողվեց), Վեհարանի տարածք բերվեցին ոստիկանության զորքերի մեծաթիվ ներկայացուցիչներ, որոնց գործողությունները, Yerkir.am-ի տեղեկություններով, անձամբ համակարգում էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը:

Հենց նրա ուղեկցությամբ են հարյուրավոր, եթե չասենք՝ հազարավոր ոստիկաններ, մտնելով քաղաքացիների մեջ, փորձել բռնի ուժով բացել Վեհարանի դարպասները, որի ժամանակ քաշքշուկ և հրմշտոց տեցի ունեցավ նաև հոգևորականների ու ոստիկանների միջև:  Ճանաչենք նրանց, ովքեր ազգակործան պատուհասի հրահանգով այսօր ելել էին 1700-ամյա մայր Աթոռի, Վեհարանի ու բարձրաստիճան հոգևորականության դեմ:

Նրանք ևս հիշվելու են սերունդների կողմից այնպես, ինչպես հիշվում են պատմության ընթացքում Սուրբ Էջմիածնի վրա արշաված զավթիչներն ու բարբարոսները:

Ի դեպ, Հայկ Բաբայան անուն-ազգանունով սույն անձն ամենևին ոչ պատահական կերպով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել 44-օրյա պատերազմին հաջորդող ընդվզումների փուլում՝ 2020 թ. նոյեմբերի 16-ին: Համակարգում խոսակցություններ կան, որ Հայկ Բաբայանի թիկունիքին կանգնած է անձամբ Աննա Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր

Եթե շենք գրավելը չէին համարում ահաբեկչություն, ինչպե՞ս են այս ամենը համարում ահաբեկչություն. Խուդոյան 

Նախորդ տարվա մայիսյան ցույցերից հետո Սրբազան պայքարի ներկայացուցիչները մշտապես պլանավորել են փողոցային ակցիաներ՝ ոչ բռնի պայքարի գործիքակազմով և դրա հետ կապված բազմաթիվ ելույթներ ու հայտարարություններ կա։ Այս մասին հայտարարեց Բագրատ...

Անգամ ՊՊԾ գնդի դեպքը իրավական առումով ահաբեկչություն չի որակվել․ Վարդևանյան

Դուք ձայնագրությունների մեջ, որոնց մեծ մասն արդեն հրապարակված է, ահաբեկչության նախապատրաստության և իշխանության յուրացման բովանդակություն տեսնո՞ւմ եք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր...

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. Մարիա Զախարովա

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. Մարիա Զախարովա

Ռուսաստանը իր քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Դա հակասում է ռուս-հայաստանյան համագործակցության...

ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան 

ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, հաստատելով, որ օրինական գործընթացները գաղտնալսվում են իրավապահ...

Իշխանամետ, թուրքամետ ուժին սատարողին խմբակային հարձակումն ու ոստիկանի ծեծը «ներելի» են․ Չախոյան

Իշխանամետ, թուրքամետ ուժին սատարողին խմբակային հարձակումն ու ոստիկանի ծեծը «ներելի» են․ Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրել է. «Այսօր Հայաստանում քիչ բան է զարմացնում, հատկապես՝ նմանատիպ «արդարադատությունը»։ Պրո-թուրքական կուսակցության ստեղծմանը սատարող անձը, ով խմբով հարձակվել է մեր վրա, հարվածել և ծեծի ենթարկել նաև ոստիկանի, ընդամենը դատապարտվել է 179 ժամ...