Ամերիաբանկն անցկացրել է Առաջնային սպասարկման գերազանցության ծրագրի երկրորդ փուլը։ Այն վարել է հրավիրված դասընթացավար, ԱՄՆ Սպասարկման որակի ինստիտուտի մագիստրոս և հուզական բանականության ոլորտում որակավորված քոուչ Անետա Կարոբկինան, ով սպասարկման ոլորտի երկարամյա փորձառու մասնագետներից է, ելույթներ է ունեցել մեծամասշտաբ կոնֆերանսներում և կորպորատիվ միջոցառումներում:
Քառօրյա վերապատրաստումը տեղի է ունեցել երկու բաղադրիչով՝ Ներքին դասընթացավարների հմտությունների զարգացում և «Service Mindset» դասընթաց հետգրասենյակային թիմերի մենեջերների համար:
Թրեյնինգի արդյունքում վերապատրաստվել է 27 ներքին թրեյներ և շուրջ 60 հետգրասենյակային մենեջեր։
Մանրամասն՝ տեսանյութում: