Վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Հնս 8, 2025

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնակիցներիդ քո իսկ բերած քոչարյանասերժական կիլլերների կրակոցների տակ: Հետո, երբ Երևանի մայթերին հայի արյունն էր թափված, ասեցիր, որ ամենահանգիստ գիշերն ես ունեցել այս ընթացքում:

Քեզ թվում է, որ մեկ է` ինչ էլ անես` քեզ հիշելու են որպես անկախության սիմվոլ և մեծարեն, բայց չարաչար սխալվում ես. ժամանակները փոխվել են, դու ամեն ինչ արեցիր, որ քեզ այլևս չհիշեն կամ կհիշեն որպես անհաջող անցյալի փորձանք:

Հերի՛ք է ատես հայ ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի։ Դու բարոյականության պարտության, անկախության ձախողման, քաղաքական անհաջողության, մարդկանց հույսի, սպասումների, ժողովրդավարության և բոլոր պարտությունների սիմվոլն ես: Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար:

Նմանատիպ նյութեր

Պատերազմի հրահրողները հանձնեցին մեր ունեցած մշակույթն էլ, մեր ամբողջ կյանքն էլ․ Լեոնիդ Հարությունյան

Ռեժիսոր, Արցախի ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանին զրկել են պատվո վճարից։ Արցախի կորստից հետո Գյումրիում հաստատված արվեստագետը Marz News-ի թղթակցի հետ զրույցում  նշեց, որ Հայաստանի իշխանությունների որոշմամբ՝ իրեն զրկել են ամսական...

Միրզոյանը Չինաստան է մեկնում

Միրզոյանը Չինաստան է մեկնում

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 24-27-ը կմեկնի Չինաստան. հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը: Նշենք, որ Չինաստանի Տյանցզին քաղաքում հունիսի 24-ից 26-ը նախատեսված է Դավոսի համաշխարհային ֆորումը: Համաժողովին մասնակցելու են մի շարք...

Քաղաքը անտերության մատնածները, 2025թ-ին իրենք իրենց պարգևատրել են 714 մլն դրամով․ ավագանու անդամ

Քաղաքը անտերության մատնածները, 2025թ-ին իրենք իրենց պարգևատրել են 714 մլն դրամով․ ավագանու անդամ

Ձեր կողմից ստացված հազարավոր բողոքները կապված՝ Երևանում անտանելի խցանումների, տրանսպորտի խայտառակ աշխատանքի, 160.000դր արժեցող կայանատեղիներում տեղ չլինելու, աղբահանության վճարի ու գույքահարկի բարձր գների, ճանապարհներին առկա փոսերի ու քաղաքի փոշու, կեղտի հետ կապված։...

ՌԴ-ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին

Մոսկվայում ձերբակալվել և կասլանավորվել են «Ալռոսա»–ի ադամանդները գողացած խմբի 4 անդամների, որոնք դրանք պետք է մաքսանենգ ճանապարհով տեղափոխեին Հայաստան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի...

Քաղաքապետարանի որոշման հետևանքով Երևանի որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած

Քաղաքապետարանի որոշման հետևանքով Երևանի որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած

Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հաղորդմամբ, դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն...