Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է Գերմանիայի նախագահին՝ Բաքվում բարձրաձայնել հայ ռազմագերիների ազատ արձակման խնդրի մասին

Ապր 1, 2025

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում և նրա կարևոր ազգապահպան առաքելությունը։

Նորին Սրբությունը հաստատեց, որ պատմության ընթացքում հայ ազգն իր հավատքի զորությամբ և առ Աստված ապավինությամբ է դիմագրավել նեղություններն ու փորձությունները, Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի նմանությամբ հաղթահարել բազում գողգոթաներ՝ այդ թվում 20-րդ դարասկզբին իր նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ նույն հավատքով և ամուր կամքով հայ ժողովուրդը կհաղթահարի վերջին տարիներին հայրենիքին պատուհասած փորձությունները և ներկա ծանր մարտահրավերները։

Նկատի առնելով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմեց պրն․ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Նորին Սրբության խոսքի համաձայն, առկա հարցերի հետևողական բարձրաձայնման շնորհիվ վերջիններիս արդար հանգուցալուծմամբ միայն հնարավոր պիտի լինի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել և ժողովուրդների խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել։

Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար, կարևորեց կրոնների դերակատարությունը ժողովրդների կյանքում խաղաղության և համերաշխության ապահովման գործում։ Պրն․ Շտայնմայերը հավաստիացրեց Հայոց Հայրապետին, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։

Վերջում նախագահը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ուղեկցությամբ շրջեց Մայր Տաճարում, ծանոթացավ հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի հետ միասին Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք բարձրացրեցին առ Աստված աշխարհում խաղաղության և մարդկության բարօր ու ապահով կյանքի համար։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ասուիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ ԹԵՄԱ- Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների մասնագիտական ուսուցում անցնելու և...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է

Մայիսի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեին: Փակ հանդիպման օրակարգում են եղել ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն ու տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր: Այս...

ՀՖՖ անվտանգության պետը բռնություն է կիրառել խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ

ՀՖՖ անվտանգության պետը բռնություն է կիրառել խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուական՝ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժումը։...

Ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով 17 տարեկան աղջկան ձերբակալում են, դա նորմա՞լ է․ Գառնիկ Դանիելյան

«Երկու-երեք շաբաթ առաջ արդարադատության նախարարին եմ ահազանգել Քկ-ում դեղորայքի հետ կապված խնդրի վերաբերյալ։ Դրանից առաջ առողջապահության նախարարին եմ ասել, և այստեղ զարմանում են, որ նման խնդիր կա․․․ Ուրախ եմ, որ դուք ձեր զեկույցի մեջ դրա...

Ձեր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարը չի․ Դուք քաղաքական քամելիոն եք․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին

Մարդ կա ամեն ինչ հասկանում է, բայց իրեն դնում է չհասկացողի տեղ, այդ մարդկանց հետ վիճելը կատարելապես անիմաստ և ախմախ զբաղմունք է։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Երբ այս...