Ես եկա այն եզրահանգման, որ Քննչական կոմիտեում գործերը կարվում են բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Պարոն Պողոսյանը ինձ ասում է՝ գիտեք իրավական ֆորմալության տեսանկյունից, այո, Մասիվի թաղապետի իրականացրած գործողությունը ծեծ է, հետևաբար դա չի ենթադրում, որ պետք է լինի ձերբակալում և կալանավորում։ Իսկ, պարոն Պողոսյան, ինչո՞ւ դա չի որակվել խուլիգանություն, այլ Սամվել Վարդանյանի վիրավորանքը որակվում է որպես խուլիգանություն։ Այսինքն 10 հոգով բռունցքներով մեկի վրա հարձակվելը ծեծ է, խուլիգանություն չէ, բայց մարդու վիրավորական հնչեցրած նախադասությունը խուլիգանություն է և հետևաբար կալանքի պետք է տանե՞լ մարդուն։ Ձեր տրամաբանությամբ կարելի է եզրակացնել, որ եթե Սամվել Վարդանյանը ավտոբուսում ոչ թե վիրավորեր, այլ ծեծեր ՔՊ-ական պատգամավորին, նրան չէիք կալանավորի, կասեիք՝ սովորակա ծեծ ա, խուլիգանություն չի։ Այսինքն Սամվել Վարդանյանի մեղքը այն էր, որ ինքը 10 հոգի մարդ էլ հետը չուներ, որ հարձակվեր ՔՊ-ական պատգամավորի վրա»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։