Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մտել է մի տարածք, որն իրենը չէ, իրավունք չունի․ Աջապահյան

Հնս 16, 2025

Նույնիսկ Խորհրդային Հայաստանում, գոնե 70-80-ականներին, պետական ինստիտուտները շատ ավելի կարևորում էին եկեղեցու դերն ու նշանակությունը, քան անում են Հայաստանի այսօրվա իշխանությունը: Այս մասին «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Որպես հոգևորական իմ համար ցավալի է, որ անկախ Հայաստանի պայմաններում պետք է վերադառնալ 1920-30-ական թվականների ժամանակներ, երբ որ մասսայական հարձակումներ էին տեղի ունենում հայ եկեղեցու ու եկեղեցականության նկատմամբ։

Սա կարող է թուլացնել եկեղեցին, բայց ավելի ողբերգական հետևանքներ է ունենալու պետության և պետականության վրա։

Ես այնքան մտահոգված չեմ այդ հարձակումներից իբրև եկեղեցական, որքան մտահոգված եմ այդ հարձակումներից որպես Հայաստանի լիիրավ քաղաքացի։

Եթե մենք նույնիսկ «ընդհարման մեջ» ենք պետականության հետ, պետականության հետ չէ, որ հակամարտության մեջ ենք, այլ այսօրվա իշխանության հետ։

Երբ որ ասում են՝ մենք զբաղվում ենք քաղաքականությամբ… Այսինքն մի իշխանություն, որ կարող է հազարամյա, երկհազարամյա Արցախի թեմը լիկվիդացնել, և մենք պետք է ծափահարենք և ասենք՝ մեզ չի վերաբերվո՞ւմ, սա քաղաքական հա՞րց է։

Երբ որ մի իշխանություն հարյուրներով, հազարներով եկեղեցիներ ու վանքեր հանձնում է թշնամուն ու այդ տարածքը հայտարարում պատմական Ադրբեջան, ուրեմն մեր ընդվզումը քաղաքականության մեջ ընդգրկվե՞լ է։

Ուրեմն մենք՝ որպես Հայաստանի լիիրավ քաղաքացիներ, ցանկացած իրավունքից կարող ենք օգտվել, որից օգտվում է ցանկացած քաղաքացի։

Իմ մտահոգությունն առավել պետական ինստիտուտների բացարձակ և ամբողջական, Աստված մի արասցե, որ անվերադարձ լինի, կոլապսն է։ Այսինքն վարչապետի  պաշտոնը զբաղեցնող անձը մտել է  մի տարածք, որն իրենը չի, ոչ մի իրավունք չունի ոչ որպես վարչապետ, ոչ որպես քաղաքացի, բայց մտել է, պետական ինստիտուներն իրեն չեն ասում՝ սա մի արա։ Չկա ԱԱԾ, որ ասի՝ ազգային անվտանգության սպառնալիք է փորձել եկեղեցին քայքայել ներսից։ Չկա, փաստացի, ազգային անվտանգություն։ Չկան ուժային կառույցներ, արդարադատության նախարարություն, որոնք ասեն՝ դու օրենք ես խախտում, Սահմանադրություն, իրավական նորմեր ես խախտում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է «Աշխարհի երաշտի օջախներ  2023-2025թթ» զեկույցը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝  զեկույցում ընդգրկված է նաև Թուրքիան։ Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։ Միջերկրածովյան...

Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով

Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով

Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել այդ երկրի առաջատար պետական ERT հեռուստաալիքին, որում խոսել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին, հաղորդում են ադրբեջանական...

Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլելու» վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ Հիշեցնենք, որ «Տաշիր» գրուպի սեփականատեր, բարերար Սամվել Կարախետյանի՝ ի...

Սպիտակում անսպասելի տեղումների և ուժգին քամու պատճառով վնասվել է համերգի տեխնիկան, համերգը հետաձգվել է

Սպիտակի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Սպիտակ համայնքի հարգելի բնակիչներ, Ցավով տեղեկացնում ենք, որ անսպասելի տեղումների և ուժգին քամու պատճառով զգալի վնաս է հասցվել տոնական համերգի...

Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ․ Սարհատ Պետրոսյան

Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը գրում է․ «Մի քանի օր է ինչ իշխանականները հրճվանքի մեջ են ևս երկու հուշարձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային ժառանգության ՆԱԽՆԱԿԱՆ ցանկում ներգրավվելու համար։ Որպես տարիներով այս ուղղությամբ պետական պասիվությունը քննադատող...