Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Սոնա Աղեկյանին ավագանու անդամի մանդատից զրկելու որոշումը: Այս մասին գրում է իրավաբան Վահե Գրիգորյանը:
«Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավագանու անդամ Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (պարզ ասած` ավագանու անդամի մանդատից զրկելու) մասին որոշումը: Սոնա Աղեկյանի իրավունքներն ու ազատությունները Վարչական դատարանում ներկայացնում և պաշտպանում եմ ես»,- գրել է նա: