Վահագն Հովակիմյանը որպես ԿԸՀ նախագահ, չի կարող լինել անկախ և անաչառ. Արամ Վարդևանյան

29 Հունիսի, 2026

 

«Վահագն Հովակիմյանը որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, չի կարող լինել անկախ և անաչառ։  Օբյեկտիվորեն չի կարող՝ ելնելով նրանից, որ ոչ թե  մի կուսակցության անդամ է  եղել նախկինում, այլ հիմնադիր անդամ է եղել»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունից առաջ լրագրողներին ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Ըստ նրա, այն, ինչ կատարել է ԿԸՀ-ն՝ պատշաճ վերահսկողություն չիրականացնելով  ընտրությունների  ընդհանուր գործընթացի նկատմամբ, այն, ինչ կատարվեց  վարչական դատարանի վճիռը  չկատարելու միջոցով վերաքվեարկության  հետ կապված, որտեղ բառացիրորեն գրված էր, որ ԿԸՀ-ն ստիպված է  լինելու իրականացնել վերաքվեարկություն, այդ ամենը ընտրակեղծարարության հետ կապ ունի՞, թե՞ ոչ։

«Գտնում եմ, որ ունի»,- նշեց նա։

Վարդևանյանն ընդգծեց, որ Հայաստանում տեսնում են դատաիրավական համակարգի անկախության, երաշխիքների գործունեության լրջագույն խնդիր։

«Սահմանադրականի դատարանը միակ մարմինն է, որը վերիշխանական է, կարող է վեր լինել բոլոր ճնշումներից, ցանկացած միջամտությունից, իսկապես վերիշխանական դիրքից լուծել Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ վեճը։ Իսկ այն, որ ընտրությունները եղել են ատելության խոսքի, վարչական ռեսուրսի չարաշահման, մի շարք այլ ընտրախախատումների դեպքերով, որոնք  հավասարությունն ու ազատությունը խաթարել են, դա փաստ է»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...