Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Մյս 14, 2025

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․

«Դիմել եմ ՀՀ գլխավոր դատավազին ևՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։

Հանրության աջքի առաջ է եղել, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում Լևոն Քոչարյանին, ընդ որում՝ քննության ընթացքում անձինք են հարցաքննվել, որոնք հաստատել են այդ փաստը, իսկ Լեւոն Քոչարյանի մարմնի վրա բռնության հետքերի և մարմնական վնասվածքների առկայությունը հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննությամբ, սակայն 2024 թվականի սեպտեմբեր ամսից մինչ օրս ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել։ Ընդ որում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱԺ նիստի ժամանակ հայտնել է, որ նմանատիպ գործերի դեպքում գործուն քայլեր անելու համար կարեւոր նշանակություն ունի հենց դատաբժշկական եզրակացությունը, որը Լևոն Քոչարյանի դեպքում առկա է, մինչդեռ ակնհայտ է, որ այս մոտեցումն անտեսվում է պատգամավորի գործի դեպքում ևզավեշտալի ձեւով փորձ է կատարվում ներկայացնել իրողությունն այնպես,  թե իբր Լևոն Քոչարյանի մարմնի վրա առկա բռնի հետքերն առաջացել են ինքնավնասման պայմաններում։

Հ.Գ. Քրեական վարույթը նախաձեռնվել է խոշտանգման հատկանիշներով, որն ի դեպ վաղեմություն չունի, հետեւաբար վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է»։

Նմանատիպ նյութեր

Ո՞ւմ փողերով է էդ տունը կառուցվել, որտեղ դու ապրում ես, գիտե՞ս․ Կարեն Կարապետյանը՝ Փաշինյանին

«Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»,- ֆեյսբուքյան էջում Սամվել Կարապետյանին ուղղված գրառում է արել Նիկոլ Փաշինյանը։ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն...

Ռուսաստանն ուշադիր հետևում է Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

Ռուսաստանն ուշադիր հետևում է Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Սամվել Կարապետյանի շուրջ քննչական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ «Էֆենդի Փաշինյանը, որը ձևանում է, թե համայն հայության պաշտպանն է, փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին հենց հիմա...

Գան բոլորիս տուն մտնեն նոր հասկանանք ինչա կատարվում. Կարեն Կարապետյան

«Եթե շատվորով էլ գան, մեր սիրտը լայն է ՝ կընդունենք բոլորին։  Տուն մտա ջուր խմեցի, դուրս եկա։ Ամեն ինչ նորմալ ա, մեր թոռները վազում են, էդքան բան։ Խուզարկություն չի իրականացվում տանը»,- այս մասին լրագրողների հետ...

ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները

ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները

ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները։ Այդ մասին հայտնում է  Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը․ «Կապիտուլյանտների ռեժիմի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ զավեշտալի քայլերը դատապարտելի են ։ Որպես...

Անակնկալի եկած՝ խելագարի պես սկսեց գրառումներ անել․ Պատգամավորը՝ Փաշինյանի պահվածքի մասին

«Այսօր խորհրդարանում եղած լրագրողները շատ ուշադիր պետք է լինեին։ Ամբողջ օրը Փաշինյանն անջատված նստած կառավարության հաշվետվություն էր լսում։ Մեկ էլ որ պայթեց, պատգամավորները, որ դահլիճում նստած էին, ասում...