ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունը հրամայել է աշխատակիցներին ոչնչացնել փաստաթղթերը, առաջին հերթին՝պաշտոնական: Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում կատարելով ծառայողական շրջաբերականին։
USAID գործադիր տնօրենի պաշտոնակատար Էրիկա Քարը կարգադրել է անընդհատ մանրացնել եւ այրել փաստաթղթերը, որոնքգտնվում են գործակալության Վաշինգտոնի կենտրոնակայանի արխիվում: Գաղտնի պահարանների նյութերը եւ անձնական թղթապանակները ենթակա են անհապաղ ոչնչացման:
Բացի արխիվների ոչնչացումից, դրանց զբաղեցրած տարածքները եւս կփոխանցվեն այլ գերատեսչությունների՝ ԱՄՆ իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանությանը։
Միացյալ Նահանգները նաեւ դադարել է ֆինանսավորել ՄԱԿ մարդու իրավունքների գծով Գլխավոր հանձնակատարի վարչության որոշ նախագծերը, այդ թվում Ուկրաինայի վերաբերյալ, ինչը հանգեցրել է մի շարք ծրագրերի փակման։
Այդ նախագծերը ֆինանսավորում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) եւ ԱՄՆ պետդեպարտամենտը։
ԱՄՆ կառավարության արդյունավետությանբարձրացման դեպարտամենտի (DOGE) ղեկավար եւ գործարար Իլոն Մասկը «հանցագործություն» է անվանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության(USAID) աշխատակիցներին տրված կարգադրությունը գաղտնի փաստաթղթերը եւանձնակազմի տվյալները ոչնչացնելու մասին:
«Հանցանշանների ոչնչացումը հանցագործություն է»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով լուրը։
Այդ կարգադրության մասին ավելի վաղ հայտնել էր New York Times թերթը: Թերթի տվյալներով՝ USAID բարձրաստիճան պաշտոնյան գործակալության աշխատակիցներին ասել է, որ դատարկեն գաղտնի փաստաթղթեր եւ աշխատակիցների տվյալներ պարունակող չհրկիզվող պահարանները՝ մանրացնելով թղթերը կամ դնելով դրանք այրվելու համար նախատեսված տոպրակների մեջ: