Տխմարը պետք է իմանա, որ տխմարությունը իր միջից երբեք դուրս չի գա․․ Անժելա Թովմասյանը՝ Աննա Հակոբյանին

19 Մայիսի, 2025

Անժելա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչպես ասում էր Ջահուկյանը, թուրքերը ունեն առանձնահատուկ հոտ և յուրօրինակ տխմարություն։
Կովկասի երկու աքլորներից առավել վախկոտը նախաձեռն է «Դոգ 2» պրոյեկտ, որի գլխավոր դերում հանդես է գալիս զուգընկերուհին։ Լավ է, որ սկսել է պատասխանել․ դա նշանակում է, որ հայկական լրատվամիջոցները 2018 թվականից հետո առաջին անգամ սկսել են հաղթել թուրքականներին։
Բայց տխմարը պետք է իմանա, որ տխմարությունը իր միջից երբեք դուրս չի գա, տխմարությունը իր էությունն է, իր թուրքական բնույթի բաղադրիչը, բարձր արժեքներից զուրկ լինելու նշանը։ Իսկ տխմարության ցուցիչը իրականությունից կտրված լինելն է։ Իրականությունից, որտեղ երկու հակահիգիենիկ գալիս են իշխանության, ու մի ամբողջ պետություն էլ չկա, 8000 երեխա էլ հողի տակ է։ Տո դու տխմար չես, է, դու… դու չես էլ պատկերացնում հայ ժողովուրդը ոնց է ատում քեզ, քո գոյության հետ միասին։
Հիմա քո տխմար ուղեղի չափով, տխմար կետադրական սխալներով, տխմար բոյֆրենդիդ հետ միասին պատասխանիր տխմար Մեհրիբանին, որ Շուշիում տխմարավարի թեյ է խմում (այս նախադասությունը կոչվում է տաֆտալոգիա․ դե կրթվի՛ր)։ Կարող ես դիմակիդ բնորոշ հեզությամբ պատասխանել, օրինակ այսպես` «Տխմար Մեհրիբա՛ն, ամուսնուդ կողմից Արցախի նախագահականում «հայերի հոտը ստեղից մաքրեք» ասելը ռասիզմ է, դուք տխմարներ եք, և ձեր ամեն քայլ կստանա համապատասխան արձագանք»:
Հ.Գ. Ու հանգիստ եղե՛ք, սա Սյունիքի վաճառքի հետ կապ չունի, նրանց դա չի հաջողվելու անել։ Իսկ թիրախավորումները շատ պարզ են․ Օրագիրը ակտիվ է Ինստագրամում և ժողովրդական է իր հարցումներով, Հրապարակը՝ դե համարձակ Արմինեի պատճառով, իսկ Հայելին խոսում է Ալիևի ոճրագործություններից և իրենց թալանից (կտոր մը իրենց ոճով )։
Հ.Գ.2. Խելացի ջան, իսկ կասես Ազատությունը ինչու է այդքան ակտիվ կամ պատգամավորներդ ինչու են սկսել դաշնակների հետ շփվել։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝  միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար

Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝ միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար

Մայիսի 19-ից 21-ը Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ ագրեսիայի սպառնալիքի դեպքում միջուկային ուժերի պատրաստվածության և կիրառման համար։  ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանությնա նախարարությունը։ «2026 թվականի մայիսի 19-ից 21-ը...

Բացի Փաշինյանից, բոլորի նկատմամբ դրական եմ․ Հարցում

  «Լսե՞լ եք Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերի մասին․ 300 000 նոր աշխատատեղ՝ հատկապես մարզերում, 0% հարկ փոքր բիզնեսի համար, 20% էժան դեղորայք բոլորի համար, բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 20 000 մատչելի բնակարան պետական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Արդար քվե» դիտորդական առաքելության ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Արդար քվե» դիտորդական առաքելության ասուլիսը

Մամուլի ասուլիս է հրավիրել «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական ՀԿ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն՝ ընտրախախտումների գրանցման նորարարական թվային հարթակը՝ youthvote.live, արդարքվե․հայ թեժ գծի՝ 010 58 87 68...

Աղքատը Փաշինյանն է, որ խելք չունի․ Հարցում

  «Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է, ո՞վ է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք, կառավարությունն էլ դարդ ու ցավ չունի՞: Կիսո՞ւմ եք այս տեսակետը»,- այս հարցն է տրվել Սյունիքի մարզի բնակիչներին։...