Թուրքիայում բողոքի ակցիաները շարունակվում են․ Բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև

24 Մարտի, 2025

Թուրքիայում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ ցույցերը քաոս են առաջացրել երկրի տարբեր քաղաքներում:

Չնայած անվտանգության խիստ միջոցառումներին և ցուցարարներին ճնշելու կոշտ մեթոդներին, բնակիչները դուրս են եկել փողոցներ: Ըստ որոշ աղբյուրների՝ իշխանությունները սպառնացել են ԶԼՄ-ներին զրկել արտոնագրից, եթե նրանք լուսաբանեն Էրդողանի դեմ բողոքի ակցիաները։

Էրդողանն ու իշխող թիմը շատ լավ են հասկանում մեդիայի կարևորությունը և վերջին տասնամյակում հետևողական աշխատել են, որպեսզի թուրքական մեդիա-դաշտը լինի հնարավորինս վերահսկողության տակ (զլմ-ների շուրջ 2/3-ը իշխանության ուղիղ կամ անուղղակի վերահսկողության ներքո է): Այս մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Ողջ գիշեր Թուրքիայի ամենատարբեր բնակավայրերում բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև: Առաջիկա օրերին իրավիճակը շարունակելու է լարված մնալ:

Մեկ այլ հետաքրքիր դրվագ. հեռուստառադիոյի ոլորտում մոնիթորինգ կատարող պետական մարմինը` RTÜK-ը, որը փաստացի թուրքական մեդիայի գլխավոր գրաքննիչ գերատեսչությունն է, կարգադրել է երկրի խոշորագույն հեռուստաընկերություններին չցուցադրել բողոքի ցույցերը»,- գրում է նա՝ թուրքական դրությունը համեմատելով հայաստանյան ներկայիս վիճակին, երբ օրերս Բաքվում հայ գերիներին խոշտանգումների ու շինծու դատավարության մասին մեր հարկերի հաշվին աշխատող Հանրային հեռուստաընկերությունը (Առաջին ալիք) ոչ մի րոպե լուր չէր թողարկել, իսկ եղած անդրադարձերն էլ գրեթե աննկատ էին իշխող խմբավորման քարոզարշավի լուսաբանման համեմատ:

Հիշեցնենք, որ Ստամբուլում բողոքի ակցիաներ են սկսվել քաղաքապետ Էքրեմ Իմամօզլուի ձերբակալությունից հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել է կոռուպցիայի, խարդախության ու ահաբեկիչների հետ համագործակցելու համար։ Իմամօղլուն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը հաջորդ ընտրություններում:

 

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝  միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար

Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝ միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար

Մայիսի 19-ից 21-ը Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ ագրեսիայի սպառնալիքի դեպքում միջուկային ուժերի պատրաստվածության և կիրառման համար։  ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանությնա նախարարությունը։ «2026 թվականի մայիսի 19-ից 21-ը...

Բացի Փաշինյանից, բոլորի նկատմամբ դրական եմ․ Հարցում

  «Լսե՞լ եք Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերի մասին․ 300 000 նոր աշխատատեղ՝ հատկապես մարզերում, 0% հարկ փոքր բիզնեսի համար, 20% էժան դեղորայք բոլորի համար, բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 20 000 մատչելի բնակարան պետական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Արդար քվե» դիտորդական առաքելության ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Արդար քվե» դիտորդական առաքելության ասուլիսը

Մամուլի ասուլիս է հրավիրել «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական ՀԿ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն՝ ընտրախախտումների գրանցման նորարարական թվային հարթակը՝ youthvote.live, արդարքվե․հայ թեժ գծի՝ 010 58 87 68...

Աղքատը Փաշինյանն է, որ խելք չունի․ Հարցում

  «Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է, ո՞վ է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք, կառավարությունն էլ դարդ ու ցավ չունի՞: Կիսո՞ւմ եք այս տեսակետը»,- այս հարցն է տրվել Սյունիքի մարզի բնակիչներին։...