Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին 25 թուրք գործարարների հետ մեկնել են Ուկրաինա։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է թուրքական այդ պատվիրակության հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Քննարկման թեման լինելու է կործանված շինությունների վերակառուցման գործընթացը։
Հանդիպմանը նաև քննարկվելու են Ուկրաինայի վերակառուցման գործընթացում թուրք կապալառուների ներգրավման հարցերը։