Թռնեք օդ, իջնեք ներքև, միևնույնն է` սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ փաթեթավորումներ փորձեք անել։ Այս մասին խորհդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Ռազմավարական նշանակության հարց է բերվել օրակարգ, և դուք առաջարկում եք 24-ժամյա ռեժիմով քննարկել ՀԷՑ-ի խլման գործընթացը, որն իրականում շատ մեծ, բացասական ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա։ Ասում եք` սա շատ հրատապ կարգով պետք է քննարկել, ինչո՞ւ հրատապ։ Իմ պատասխանն, օրինակ, այն է, որ եղել է Սամվել Կարապետյանի հայտարարությունը եկեղեցու մասով, ու դա հրատապություն է առաջացրել կառավարությունում։ Եթե այս մոտեցման հետ համաձայն չեք, ապա հիմնավորեք, թե ո՞րն է պատճառը, որ այս նախագիծը մենք պետք է հրատապ կերպով քննարկենք»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։