Թրամփի վարչակազմում դժգոհ են Նեթանյահուից․ Արմեն Պետրոսյան

22 Հուլիսի, 2025

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ամերիկյան Axios պարբերականի համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմում աճում է հոռետեսությունն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ՝ մի շարք անվտանգային խնդիրների առնչությամբ նրա ապակառուցողական մոտեցումների հիմքով։ Պատճառն ԱՄՆ-ի համար շարունակական խնդիրների ստեղծումն է, այն դեպքում, երբ Դ.Թրամփի վարչակազմը փորձում որոշակի կայունություն ապահովել տարածաշրջանում։ Այս անգամ թեման առնչվում է Սիրիային, որտեղ ամերիկյան միջնորդության արդյունքում հրադադար էր հաստատվել կառավարական ուժերի և դրուզների միջև, իսկ Իսրայելը շարունակում է պարբերաբար հրթիռակոծել այդ երկրի տարածքը արհեստական հիմնավորումնդրով։
Բացի այդ, անընդհատ ձգձգում է հրադադարի հաստատումը Գազայի հատվածում, շարունակում ապակայունացել տարածաշրջանը։
Այնպես որ, Թրամփի վարչակազմում դժգոհ են Նեթանյահուից, նրա քաղաքականությունից, պարզապես խուսափում են հրապարակել այդպիսի դիրքորոշումը։
Իսկ Նեթանյահուն, ընդամենն օգտվելով գլոբալ և ռեգիոնալ իրավիճակներից, սեփական երկրի անվտանգային միջավայրն է բարելավում, շահերն առաջ մղում. հիմնականում հաջողում է՝ հաճախ նաև փաստի առաջ կնգնեցնելով իր առանցքային դաշնակցին՝ ԱՄՆ-ին։
Թերևս նաև քննարկվող օրինակով է ակնհայտ դառնում Իսրայելի հզորության երևույթը։ Եվ խոսքը ոչ միայն ռազմական ներուժի մասին է, այլ ավելի լայն անվտանգային համակարգի՝ իր ներքին և արտաքին կուռ բաղադրիչներով։
Իսրայել-Իրան վերջին դիմակայության ամենաթեժ շրջանում ԱՄՆ կոնգրեսում հանդիպեցինք մի քանի կոնգրեսականների,
շրջեցինք հաստատության ներսում։ Ամերիկացի խորհրդարանականների շրջանում մի տիպային միտում կար՝ ով է ավելի ուժգին և տպավորիչ աջակցություն ցուցաբերում Հրեական պետությանը։ Կարծում եմ, որ նման տրամադրությունների գերակայությունը պարզապես հնարավորություն չի թողնում ԱՄՆ-ում իշխող որևէ կառավարության՝ ձեռնպահ մնալ սեփական դաշնակցին աջակցելու հարցում։ Նման պայմաններում լարվածության դեպքում հնարավոր առավելագույնը կարճատև ֆոնային տարաձայնությունների սցենարն է, ինչպես Օբամայի և Բայդենի կառավարման շրջանում էր։
Հ.Գ. Գրառմանը կից տեսանյութում՝ պատահաբար նկարահանված կոնգրեսի միջանցքներում, անզեն աչքով էլ երևում է Իսրայելի շահերին նվիրվածության մակարդակը, իսկ դրանց ընդդիմանալու դեպքում՝ նաև բարդ քաղաքական, քարոզչական հետևանքները, որոնց ազդեցությունը հազիվ թե կարճաժամկետ լինի…

Նմանատիպ նյութեր

Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ»

Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գազի գնի վերանայման հարցը կրկին օրակարգում է. կառավարությանն «Գազպրոմ Արմենիա»-ից փոխանցվել է, որ առաջիկայում սպասվում է սակագնի վերանայում, հավանական է՝ թանկացում։ Թերթը գրում է, որ գազի սակագնի բարձրացման հայտը կարող է...

Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»

Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»

«Փաստ»-ի տեղեկություններով, այս պահին կա տրամադրվածություն ընդունելու որոշում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, մինչև Հայաստանի իշխանությունները վերջնականապես որոշեն՝ շարունակո՞ւմ են եվրոպական «դեգերումները», թե՞...

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Միաժամանակ երկու միություններում գտնվելն ըստ սահմանման անհնար է։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են «Lexus» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի...

Արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում. Սամվել Կարապետյան

Մենք օրենքներ ենք ընդունելու, արգելելեու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել, նվերներ ստանալ Հայաստանում: Այս մասին «Երեք հարց Սամվել Կարապետյանին» հաղորդաշարի ժամանակ սաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության...