ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ կարևոր է անվանել Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը, որը տեղի կունենա Ստամբուլում մայիսի 15-ին։
Նա նաև նշել է, որ կարծում է, որ Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչների հանդիպումից դրական արդյունքներ կգրանցվեն։
«Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հինգշաբթի օրը կայանալիք հանդիպումը շատ կարևոր է: Ես շատ էի պնդում, որ այդ հանդիպումը կայանա: Կարծում եմ, որ այս հանդիպումից լավ բան կարող է դուրս գալ»,-ասել է նա:
Միաժամանակ ԱՄՆ նախագահը հավելել է, որ ինքը մտածում է մայիսի 15-ին Ստամբուլ թռչելու և այդ բանակցություններին ներկա գտնվելու մասին։
Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի Նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կորնելիուսը։
«Գերմանիայի կառավարությունտ պատրաստակամություն է հայտնում ներկա գտնվելու Ստամբուլում: Ըստ էության, խոսքը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին է: Եվրոպացի գործընկերները աջակցություն կհայտնեն այդ գործընթացին», — ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Միաժամանակ Կոռնելիուսը հայտարարել է, որ եթե հրադադարի չհասնեն, ապա Ստամբուլում հնարավոր բանակցություններին մասնակցելու մասին որոշումը պետք է կայացնի Կիևը։ «Ռուսաստանի կողմից կա Ուկրաինայի հետ բանակցելու հստակ առաջարկ, Ուկրաինան պետք է որոշի՝ ընդունի այս ձևով բանակցելու այս առաջարկը, թե՞ ոչ»,- ամփոփել է նա։