Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ Փեզեշքիան

Ապր 5, 2025

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնալիքների ներքո։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ մեկնաբանելով Թեհրանի հաղորդումներից մեկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակման սպառնալիքները։

«Իրանը հավասար պայմաններով երկխոսություն է ուզում։ Մի կողմից՝ սպառնում են Իրանին, մյուս կողմից՝ բանակցություններ։ Եթե բանակցություններ եք ուզում, ի՞նչ իմաստ ունի սպառնալ։ ԱՄՆ-ն այսօր նվաստացնում է ոչ միայն Իրանին, այլև ողջ աշխարհին։ Այս պահվածքը հակասում է բանակցությունների կոչին»,- ասել է Իրանի նախագահը։

Ավելի վաղ՝ մարտի 7-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում ասել էր, որ նամակ է ուղարկել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ միջուկային ծրագիրը քննարկելու առաջարկով։

Թրամփը նշել է, որ կնախընտրեր Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքել։

«Եթե Իրանը չբանակցի, դա շատ վատ կլինի նրա համար: Իրանը չպետք է միջուկային զենք ստանա: Կան այլ տարբերակներ»,- ասել է նա:

Իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդն ասել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում լուծել խնդիրները, այլ ձգտում է պարտադրել իր պահանջները և գերակայություն հաստատել, մինչդեռ Թեհրանը չի համաձայնի սրա հետ։

Մարտի 30-ին Թրամփը սպառնաց Իրանին «ռմբակոծություններով, որոնք երբեք չեն տեսել»:

«Եթե նրանք գործարքի չգնան, ռմբակոծությունը կսկսվի: Սա կլինի այնպիսի ռմբակոծություն, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», — ասաց նա:

Ի պատասխան Իրանի հոգևոր առաջնորդն ասել է, որ Թեհրանը ամենավճռական կերպով կպատասխանի ցանկացած հարձակման։

Նմանատիպ նյութեր

Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների...

Գարեգին Բ-ն ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրաժեշտի արարողությանը

Գարեգին Բ-ն ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրաժեշտի արարողությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն կմասնակցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Տեր Եսայի քահանա Աթենյանը։ Հուղարկավորության արարողությունը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին,...

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը ազատվել է պաշտոնից

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը ազատվել է պաշտոնից

Սերգեյ  Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի՛ ընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, Ահա եվ եկավ օրն ու ժամը թողնելու Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի /ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ/ տնօրենի պաշտոնը։ Իմ հետ կնքված պայմանագրի...

Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան

Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Իչո՞ւ է աղմկում երիտասարդը 2019թ երբ կինովարձույթում հայտնվեց հարավկորեական «Պարազիտներ» ֆիլմը, ուսումնասիրելով ֆիլմի բյուջեն ($11 800 000) , կինովարձույթից ստացած եկամուտը՝ $266 600 532-ից ավելի և ծանոթանալով...

Մենք Ցեղասպանության ճանաչումը Թուրքիա չհասցրինք, Թուրքիան ժխտումը հասցրեց Հայաստան․ «Կարճ ասած»

Այսօր մամուլի ասուլիս էր Երևանում հայտարարված, որին մասնակցում էին Ֆրանկֆուրտում գործող Ցեղասպանության հակառակորդների միության ազգությամբ թուրք և քուրդ ղեկավարներ։ Թեման այն էր, որ Թուրքիան կարող է ապագա...