Թալինում ՔՊ-ական համայնքապետը 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է

2 Մայիսի, 2026

Թալինում սոցիալական աջակցության անվան ներքո ՔՊ-ն լծվել է ընտրողներին «կաշառելու» գործին՝փաստացի չարաշահելով վարչական ռեսուրսը։ «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Թալինի վառ ՔՊ-ական  համայնքապետ Տավրոս Սափեյանը ապրիլի 27-ին ստորագրել է թիվ N 793-Ա որոշումը՝  սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Որոշման համաձայն՝ «ՎԱՐԴԱՆՅԱՆՑ» ՍՊԸ-ին փոխանցվել է  370,000  ՀՀ դրամ, ինչպես նաև՝ ԼԱԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՁ-ին՝ 30,000՝ՀՀ դրամ՝ շահառուներին սնունդ ձեռք բերելու նպատակով։

Միևնույն ժամանակ 9 անձի սոցիալական աջակցություն է ցուցաբերվել՝ 30,000- 40,000 դրամից մինչև 100,000 դրամի չափով։ Միևնույն ժամանակ  փոխանցվել է տարբեր քաղաքացիների սպառած  էլեկտրաէներգիայի, ջրի գումարը, ինչպես նաեւ  54,160 դրամի չափով դեղորայքի գումար։

Հատկանշական է, որ համայնքապետը որոշել է  սոցիալական աջակցությունը տրամադրել ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, երբ արդեն հայտնի է ընտրության օրը, բարեգործության արգելքն էլ գործում է։

Նկատենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է ենթադրում բարեգործության արգելքը խախտելու համար։

«Հանրաքվեի կամ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը ոչ միայն քպական է, այլ նաեւ  ՔՊ-ի Թալինի տարածքային խորհրդի նախագահը, իսկ նրա սոցիալական էջում էլ որպես ետնանկար ՔՊ-ի կարգախոսն է։ Փաստացի քպական համայնքապետը, իր վարչական ռեսուրսն օգտագործելով,  սնունդ ու փող է բաժանում բնակիչներին՝ չնայած օրենսդրական արգելքին։ Ավելին, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այսպիսով գործ ունենք քողարկված ընտրակաշառք բաժանելու երեւույթի հետ։

«Փաստինֆո»-ն պատրաստակամ է հրապարակել իրավապահ մարմինների արձագանքը։

Նմանատիպ նյութեր

Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է. քաղաքագետ

Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Ի սեր Աստծո, կամ ավելի շուտ՝ ի սեր հանրության, մի ասեք միայն, թե՝ ընդդիմության մանդատները չվերցնելով, Նիկոլ Փաշինյանն ապալեգիտիմանում է: Ես չգիտեմ, ինչ որոշում կկայացնեն ընդդիմադիր ուժերը մանդատների հարցում՝ այստեղ կարող են լինել...

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների սկանավորված քաղվածքները

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների սկանավորված քաղվածքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։ Հրապարակվել են բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության...

Կրեմլը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին. Պեսկով

Կրեմլը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին. Պեսկով

Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում ընտրությունների պաշտոնական արդյունքներին՝ նախքան Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներ ուղարկելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով-ը ճեպազրույցի ժամանակ։...

Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանադրական դատարան․ Իշխան Սաղաթելյան

  «Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու։ Այս ամենից հետո նոր շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերի հետ քննարկելու ենք մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Մի բան հստակ է. մեր որոշումը բխելու է...

Իրանի ժողովրդի ունեցվածքի գողությամբ հպարտանալը ամոթալի է. Բաղայի

Իրանի ժողովրդի ունեցվածքի գողությամբ հպարտանալը ամոթալի է. Բաղայի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի-ն խիստ քննադատել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունները, որոնցում վերջինս բացահայտ խոսել է իրանական ակտիվների առգրավման մասին։ Դիվանագետը համապատասխան գրառումը հրապարակել է սոցիալական ցանցում՝ կից...