Տգիտությունը և պետականաքանդությունը պետք է չափ ու սահման ունենա, հարգելի պաշտոնյաներ. բա՛վ է, խելքի՛ աշեցեք. Ասողիկ աբեղա

19 Դեկտեմբերի, 2025

Հայր Ասողիկ Կարապետյանը ֆեյսբուքում գրում է.

«Հայոց պատմության նորագույն շրջանից անգետ անձինք, Խորհրդային Հայաստանի պետական կարգից ու դրվածքից անտեղյակ մարդիկ, խորհրդային իրականության պետություն-Եկեղեցի փոխհարաբերություններից բացարձակապես գաղափար չունեցողներ, ովքեր այսօր դարձել են պետական պաշտոնյա՝ արկածախնդրորեն, իբր շշմեցնող տպավորություն գործող, մի փաստաթուղթ են շրջանառում. Հայոց Եկեղեցու սպասավորներից մեկը «ԿԳԲ» գործակալ է:

Տգիտությունը և պետականաքանդությունը պետք է չափ ու սահման ունենա, հարգելի պաշտոնյաներ. բա՛վ է, խելքի՛ աշեցեք:

Գնացեք և զրուցեցեք ցանկացած պարզ արխիվագետ-պատմաբանի հետ, գնացեք արխիվներ ուսումնասիրեցեք, որպեսզի Ձեզ համար պարզ լինի, թե խորհրդային իրականությունում ինչ է ասել լինել «ԿԳԲ»-ի գործակալ: Միայն այն, որ այդ պետական մարմինն իրականացրել է Հայոց Հայրենիքի անվտանգությունը և հայ ժողովրդի պետական, հասարակական, գաղափարական ու հոգևոր պահպանությունն ու պաշտպանությունը՝ բավարար է տեսնելու Ձեր մտադրության ու արարքի սնանկությունը:

Բա՛վ է, մի՛ մոլորեցրեք բարեմիտ ժողովրդին: Մինչ մի բան ասելն ու հրապարակելը պետք է մտածել:

Հայ հոգևորականը միշտ, բոլոր ժամանակներում, ապրել ու գործել է նաև հանուն Հայրենի երկրի և ազգի: Իսկ Սբ Եկեղեցու փոխհարաբերությունները Հայրենքի իշխանությունների ու պետական գերատեսչությունների հետ միշտ էլ եղել է բնական անհրաժեշտություն և կարևոր, քանզի դրանք ծառայել են բացառապես պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերին:

Եվ միայն Ձեր սխալ ընթացքի ու գործողությունների հետևանքով է, որ Դուք խաթարել եք այդ կենսական հարաբերություններն Ազգային Եկեղեցու հետ: Իսկ թե ինչո՞ւ՝ այլևս պարզ է ու որոշ ամենքի համար:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Արխիվի և Թանգարանների տնօրեն»։

Նմանատիպ նյութեր

Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան

Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովրդավարության բաստիոնում» հերթական քաղաքական հաշվեհարդարն է իրականացվում։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի կալանավորումը ֆեյսբուքյան հրապարակումների համար՝ ապացույցն է այն բանի, որ գործող համակարգն ընտրովի արդարադատության...

Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է սա մարսել․ Ռոբերտ Քոչարյան

Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է սա մարսել․ Ռոբերտ Քոչարյան

Փաշինյանը չի մարսելու սա, ինքն այս կարգի տուրբոլենտությունը չի մարսելու և ընդդիմությունը իհարկե այս ամենի ֆոնի վրա շատ մեծ հնարավորություն է ունենալու իր հարցը լուծելու, վիճակը կտրականապես փոխվում է, այսպես ասենք կիսահղի վիճակում մնալը մի քիչ դժվար է, այդ հղիությունը...

Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները

Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները:  Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1456 քվեն նվազել է 11-ով «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ...

Այդ վտանգավոր սխեմայի մեջ Հայաստանը չպետք է մտներ․ Ռոբերտ Քոչարյան

Այդ վտանգավոր սխեմայի մեջ Հայաստանը չպետք է մտներ․ Ռոբերտ Քոչարյան

Ըստ էության Եվրոպայի հետ գնում է սառը պատերազմ, թեժ պատերազմ Ուկրաինայի տարածքում, և այդ սառը պատերազմի ժամանակ Հայաստանը բռնել է ճանապարհ դեպի ինտեգրվելու Ռուսաստանի թշնամիների հետ։ Ոնց կարող է մի հատ շնորհավորանքը փոխել, այդ սխեման, այդ վտանգավոր սխեմայի մեջ...

Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը․ Փաստաբան

Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը․ Փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվեց մասնակի: Նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով...