Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք ինքնաժխտում են քարոզում. Արշակ Սրբազան

Ապր 19, 2025

Հատված Սուրբ Հարության տոնին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզից:

Քրիստոսի Սուրբ Հարությունից երկու հազարտարիներ հետո

-տեսնում ենք մարդկային ցավի ու կարիքի նկատմամբ անտարբեր ու սնափառ հոգիներ, որոնք ինքնության ուրացման գնով փառք ու անձնական բարեկեցություն են փնտրում,

-տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում,

-տեսնում ենք խոսքի աճպարարներ, որոնք ազատության ու արդիականության զարդարանքի մեջ սանձարձակություն են տարածում,

-տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում «գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում:

Եվ սրանք բոլորը պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, և ամաչում այնամենից, ինչով պետք էր պարծենալ։ Եվ այսպես են պատիվն ու հարգանքը, անցյալն ու ներկան, այլև ապագան աճուրդի հանվում մարմնապաշտության սև բագիններում:

Նմանատիպ նյութեր

Պակիստանում Հնդկաստանի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի

Պակիստանում Հնդկաստանի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի

Պակիստանում Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 46-ը վիրավորվել է, մինչդեռ ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի, 12 վիրավորի մասին։։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի զինված ուժերի ներկայացուցչին։ Վերջինս ընդգծել է, որ...

133 կարդինալ հավաքվել է Վատիկանում՝ ընտրելու կաթոլիկ եկեղեցու 267-րդ պապին

133 կարդինալ հավաքվել է Վատիկանում՝ ընտրելու կաթոլիկ եկեղեցու 267-րդ պապին

Ամբողջ աշխարհից 133 կարդինալ հավաքվել է Վատիկանում և այսօր՝ մայիսի 7-ին, կսկսեն նոր քահանայապետի ընտրության գործընթացը. այս մասին հաղորդում է BBC-ն։ Միքելանջելոյի Սիքստինյան կապելլայի գմբեթավոր առաստաղի տակ  կարդինալների քվեարկությամբ կընտրվի կաթոլիկ եկեղեցու 267-րդ...

Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում վարձել է  լոբբիստական ​​ընկերություն. Հարութ Սասունյան

Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում վարձել է լոբբիստական ​​ընկերություն. Հարութ Սասունյան

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյան լոբբիստական ​​ընկերություն՝ իր շահերը Միացյալ Նահանգներում առաջ մղելու համար։ Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում վարձել էր մեկ այլ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Խորհրդարանական քառօրյա․ սպասվում է հարցուպատասխան կառավարության հետ

Ազգային ժողովի քառօրյան շարունակվում է։ Խորհրդարանն ընտրում է ԲԴԽ անդամի, նաև մի շարք կառույցների ներկայացուցիչներ հանդես են գալիս տարեկան զեկույցով։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

ՔՊ-ին ներքին կարգով ասել են․ «Ժողովուրդ»

ՔՊ-ին ներքին կարգով ասել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ին ներքին կարգով ասել են, որ ԲԴԽ գիտնական անդամներից Աշոտ Հայրապետյանին կողմ քվեարկեն, իսկ ահա մյուս գիտնական անդամների մասով դեռեւս որոշում չկա: Նշենք, որ ԲԴԽ-ում 3 գիտնական անդամի թափուր տեղ կա ու...