Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը․ Փաշինյանը՝ արդարադատության մասին

Ապր 15, 2025

 

Մեր երազանքի կետն այն էր և շարունակում է մնալ այն, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը նշանակի արդարություն ու պետք է խոստովանել, որ չենք հասել այս կետին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ կանխատեսում եմ արդեն իսկ ավանդական դարձած քննադատությունը, թե բաց ենք թողել դատավորների վեթինգի հնարավորությունը։ Այս քննադատությունն իրականում տեղին չէ՝ երկու պատճառով։

Նախ, ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան  և ճշգրիտ հավատարիմ ենք մնացել այդ խոստումին։ Եվ հետո Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60%-ով նշանակվել է 2018 թվականից հետո։ Նաև չմոռանանք, որ մենք բառիս բուն իմաստով զրոյից նոր հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել՝ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններով։ Բայց ինչքան էլ դժվար լինի խոստովանել, հակակոռուպցիոն դատարանի հանրային ընկալումները հաճախ չեն տարբերվում մեր մնացած դատարանների ընկալումներից։ Սա մեզ պիտի հուշի, որ խնդիրները և դրանց լուծումներն այնքան էլ պարզ չեն, որքան կարող է թվալ, և վարչապետի պաշտոնից իմ յոթ տարվա դիտարկումների համաձայն, այս խնդիրներն առաջին հերթին կապված են այն իրավաբանական մենթալիտետի և կրթության հետ, որ երկար տարիներ հաստատվել է Հայաստանում»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դատավորը ամաչո՞ւմ է (նախկինում) ՔՊ-ական լինելու համար․ «Կարճ ասած»

Խնդրում և կոչ եմ անում «Կարճ ասած» հաղորդումը սոցցանցերում հանդիպելիս, արձագանքել հավանության որևէ նշանով և տարածել։ Նախկին ՔՊ-ական, այժմ դատավոր Սարգիս Պետրոսյանին ևս կխնդրեմ, այսօրվա հաղորդմանս գլխավոր հերոս հաստատ կարող է...

Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Մեկ մեծ, երկու փոքր ոսկե մեդալով Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Վարազդատը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 200 կգ, հետո 210 կգ, իսկ երրորդ փորձը՝ 218 կգ, արդեն չստացվեց, բայց միևնույնն է, նա զգալի՝ 20 կգ առավելություն ունի հրում...

Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում. ՍԴ նախագահ

Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում. ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանի նախագահը հայտարարում է՝ Հայաստանի Մայր օրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ: Արման Դիլանյանը «Ազատության» հետ զրույցում տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները...

Աննա Վարդապետյանը դատախազի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ

Աննա Վարդապետյանը դատախազի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ

Գլխավոր դատախազությունից հաղորդագրություն են տարածել․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտի 5-ի որոշման հիման վրա՝ Գլխավոր դատախազության վարչություններից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ դատախազի նկատմամբ հարուցվել է...

Պապի մաhից հետո կաթոլիկ եկեղեցին մտել է պաշտոնական սգո շրջան

Պապի մաhից հետո կաթոլիկ եկեղեցին մտել է պաշտոնական սգո շրջան

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կաթոլիկ եկեղեցին թևակոխել է պաշտոնական սգո շրջան։Հանգուցյալ պոնտիֆիկոսին հրաժեշտի և նոր հովվապետի ընտրության նախապատրաստման գործընթացը տեղի է ունենում խստագույնս պահպանվող  արարողակարգի համաձայն, գրում է Bild թերթը։ Նախկինում Հռոմի...