Հայաստանն ու Իրանը անդրադառնում են բեռնափոխադրողների համար սահմանին դիզվառելիքի արժեքի նվազեցման խնդրին։ Այս մասին Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեցին երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարները։
ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի խոսքով, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվել, աշխատել են փորձագետներ։
«Մենք մոտավորապես ունենք բանաձևը, որը երկու երկրների համար էլ և երկու երկրների բեռնափոխադրողների և վարորդների համար էլ որոշակի պարզեցումներ և ավելի հարմարավետություն կառաջարկի։ Առաջիկայում կվերջնականացվեն աշխատանքները։ Մենք մոտ ենք շատ վերջնականացմանը»,- ասաց նա։
Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ կողմերը պայմանավորվել են, որ երթուղին պետք է ավելի հեշտ լինի բեռնատարների վարորդների համար, ծախսերը՝ ավելի ցածր, որպեսզի տարանցումը զարգանա:
Մանրամասն՝ տեսանյութում։