Գույքահարկը, մեքենայի հարկը, շքեղության հարկը, աքցիզային հարկը բոլորովին տարբեր նպատակներ ու պատճառահետևանքային կապեր ունեն աղքատության հետ։ Այս մասին ԱԺ-ում այսօր՝ ապրիլի 18-ին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Այո, 5 անգամ ավել է մեքենայիս գույքահարկը տան գույքահարկից, բայց առանց մեքենայի էն տատիկն ու պապիկը կարում են յոլա գնան, յոլա էլ գնում են իրանց թոշակով վատ-լավ, կիսաաղքաթ։ Բայց երբ որ տան գույքահարկը ավելացնում ես, առանց մեքենայի կարան, առանց տան չեն կարա։ Էդ տատիկն ու պապիկը որտե՞ղ գիշերեն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։