Սյունիքի մարզի գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս․ «Հրապարակ»

Ապր 26, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս։ Գյուղի բնակիչը մեզ պատմեց, որ համայնքապետն իրենց զգուշացրել է՝ աղմուկ չբարձրացնեք, տեսանյութեր չանեք, մամուլի բերանը չգցեք: Ասել է` ուժային կառույցներից են հրահանգել:

Բայց երբ կրակոցները դարձել են ինտենսիվ, բնակիչները հասկացել են, որ չի կարելի թաքցնել, եւ սկսել են սոցցանցերում տեսանյութեր հրապարակել: Միայն դրանից հետո ՔՊ-ականները մեկնել են նշված գյուղեր՝ ցույց տալով, թե իբր գյուղացիների կողքին են: Մեր զրուցակիցն ասաց, որ իրենց գյուղ են եկել 2-3 ՔՊ-ական, զրուցել են ու հեռացել գյուղից։

Գրել էինք, որ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն էին Խոզնավար ու Խնածախ մեկնել, 1 օր անց՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Արմեն Խաչատրյանը։ Իսկ ԶՈՒ-ն Խնածախում կրակոցների մասին առաջին անգամ հայտնեց մարտի 31-ին։ Մինչ այդ էլ ասում էին, թե կրակոցները «չեն թիրախավորում ՀՀ տարածքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է. Վահե Դավթյան

ՀՀ-ում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է։ Ներքաղաքական գործընթացը զուրկ է նախագծային բնույթից։ Հստակ ձևակերպված ռազմավարական նպատակների փոխարեն միայն արձագանքային պահվածք,...

Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21 թվականին ընտրությունների չգնալը. Բագրատ Միկոյան

Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21 թվականին ընտրությունների չգնալը: Աս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: Նրա խոսով՝ քաղաքական...

Բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ՝ օֆիցիալ մուծումով. Բաբկեն Պիպոյան

Բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ՝ օֆիցիալ մուծումով. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոռուպցիայի դեմ այնքան լավ են պայքարում, որ բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ օֆիցիալ մուծումով: Խայտառակության ոչ պակաս խայտառակ հիմնավորումն էլ այն է, որ փող ունեցողը մեկ ա...

Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած»

Այսօր Հայաստանի շուրջ 1500 դպրոցներում հնչեց վերջին զանգը. եղան մաղթանքներ, գեղեցիկ խոսքեր․ ոլորտի նախարարը մաղթեց լավ սովորեն, որ լավ ապրեն, ԱԺ նախագահը գրեց ինքնիշխան, բարեկեցիկ, անվտանգ ապագայի մասին։...

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել

Ուկրաինական գերությունից Ռուսաստան է վերադարձվել 270 ռազմագերի և 120 խաղաղ բնակիչ։ Մոսկվան նաև Կիևին է հանձնել 270 զինվորականի և 120 քաղաքացիական անձի՝ գերիների փոխանակման շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշվում է,...