Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է. Տաթևիկ Հայրապետյան

Հնս 21, 2025

«Պատերազմը խաղաղություն է։ Ազատությունը ստրկություն է։ Տգիտությունն ուժ է», սրանք Օրուել «1984»-ի հայտնի խոսքերն են, որոնք մեր իրականության պայմաններում շատ հաճախ ենք լսում մեր երկրի ղեկավարից։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է։ Ստել անվերջ, անսպառ, ստով սուտը ժխտել, հետո նոր սուտ հորինել, կլինի դա Արցախի հիմնահարցի, Հայաստանի անկախության, խաղաղության, պատերազմի, ինքնիշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերի մասին։ Սուտը՝ դա պետական քաղաքականություն վարելու լավագույն միջոցն է դարձել։

Բայց եկել է մի պահ, որ այդ սուտն արդեն անտանելի է հանրային առումով, մի կողմից՝ հեգնանքի է արժանանում, մյուս կողմից՝ արհամարհանքի։ Հենց այս պայմաններում էլ ճշմարտության մասին խոսքը լռեցնելու ու սուտը ճշտի տեղ անցկացնելու համար, իշխանությունների կողմից գործի է դրվում վիրավորանքի, հայհոյանքի արատավոր մի մեթոդ, երբ ցանկացած բովանդակային խոսք լռեցվում է հայհոյանքով, չկա քննարկում, չկա բովանդակություն, չկա փաստ, ով ինչ գրի ու ասի, արժանանում է վիրավորանքի ու հայհոյանքի, բայց ոչ երբեք բովանդակային արձագանքի։ Դա ճշմարտության մասին խոսացողների դեմ հոգեբանական պայքարի հմուտ մեթոդ է։

Մյուս կողմից՝ սուտը լռեցնելու մեկ այլ մեթոդ է վախի մթնոլորտի սերմանումը, որը ևս պետք է օգնի իշխանություններին լռեցնել մարդկանց։ Վերջին շրջանում այդ մեթոդը շատ է կիրառվում, Սամվել Կարապետյանի դեմ գործողությունն էլ այդ ժանրից էր։ Իշխանությունները իրենց գործողություններով ուղերձ են հղում հանրությանը՝ «մի՛ խոսեք, մի՛ արտահայտվեք, մի՛ պաշտպանեք եկեղեցուն կամ ազգայինի ու ինքնության հետ կապված որևէ հիմնասյուն, ձեր հետևից գալու ենք, ցանկություն որ լինի, մեթոդը կգտնվի»։ Սա էլ սուտը որպես ճշմարտություն անցկացնելու մեկ այլ տարբերակ է, որը դրվել է ակտիվ կիրառության մեջ։

Բայց ես մի ունիկալ երևույթի ականատես եմ լինում վերջին շրջանում։ Ստի դեմ պայքարը մղվում է հենց մեր հանրության կողմից, ես չեմ ասում էլիտաների կամ ինչ-ոչ իրավապաշտպան խմբերի կամ անգամ փորձագիտական համայնքի կողմից, չէ, ես ասում եմ՝ հենց պարզ, սովորական, իր կենցաղով ու կյանքով ապրող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ասում ենոչ ստին։ Չի անցնելու։

Կա առաջին հայացքից չերևացող հանրային դիմադրություն ստին, բայց դա այնքան հստակորեն առկա է։ Ընդ որում, անգամ ֆեյսբուքյան տիրույթում է երևում, քննադատների մեծ մասը իրական օգտատերեր են, իրենց դեմքը չեն թաքցնում կարծիք արտահայտելիս, իսկ պաշտպանողների 90%-ից ավել կեղծ օգտահաշիվներ են, այսինքն՝ իրական դեմքով սուտ պաշտպանողների թիվը շատ քիչ է։ Ես չեմ ասում, որ ստի այս քաղաքականությունը չունի իրական աջակիցներ, քավ լիցի, ունի, դա ես չեմ հերքի։ Բայց ես նաև տեսնում եմ, որ մեր հանրությունը մեծավ մասամբ՝ ունի բարոյականության ու գիտակցության այն մակարդակը, որ չընդունի սուտը որպես ճշմարտություն, պատերազմը՝ խաղաղություն, ազատությունը՝ ստրկություն ու տգիտությունը՝ ուժ․․․

Այս հարցում Նիկոլ Փաշինյանը շատ է թերագնահատում հայ ժողովրդին»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Հարցը ոչ թե ԱԺ-ն է, ոչ թե ծեծկռտուքը, այլ՝ ինչի՞ն է պատրաստվում այս իշխանությունը․ Արթուր Սուքոյան

Հարցը ոչ թե ԱԺ-ն է, ոչ թե ծեծկռտուքը, այլ՝ ինչի՞ն է պատրաստվում այս իշխանությունը․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրել է․ «ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղորդված ծեծկռտուքը, ինչպես նաև վերջին շրջանում ուժային կառույցների ակտիվ ռեպրեսիվ գործողությունները...

ՔՊ-ն ուզում էր քվեարկել Արթուր Սարգսյանի կալանքի հարցը՝ առանց քննարկելու

Լենա Նազարյանի պատգամավոր ամուսինը, որը խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի նախագահն է, խորհրդարանի ամբիոնից հայտնեց, որ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն...

Հոգևորականների կալանավորման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ ԵՀԽ

Հոգևորականների կալանավորման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ ԵՀԽ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը՝ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ․ «Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների...

Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել․ Նարեկ Կարապետյան

ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկությունից հետո շենքից դուրս եկավ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, ում ներկաները ողջունեցին ծափերով։ Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշեց. «Առավոտ եկել էին մեր տուն խուզարկության, հետո...

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի

«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Միրկիշիլին: Նրա խոսքով՝...