Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի տեղ և ժամկետ, համաձայնեցնի մեզ հետ և ստորագրի պայմանագիրը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝
«Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխման նախապայմանին, Հայաստանը բազմիցս ասել է, որ դա լեգիտիմ պահանջ չէ:
Եթե նույնիսկ Հայաստանի Սահմանադրության մեջ լիներ որևէ տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, ինչը չկա, բայց նույնիսկ այդ պարագայում խաղաղության պայմանագրի տեքստն ամբողջությամբ լուծում է այս հարցը, և մենք ենք, որ Ադրբեջանին ասում ենք, որ պետք է օր առաջ արագացնել և ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: