Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը․ Մելոյան

1 Օգոստոսի, 2025

Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը, և ՀՀ կառավարության գործողությունների ապօրինի ճանաչվելը, ինչքան էլ այս իշխանությունները փորձեն շարունակել իրենց ապօրինի քայլերը:

Գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Երբ հայցվորը դիմում է դատարան/արբիտրաժ, և դրան զուգահեռ միջնորդում է կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով պատասխանողին (տվյալ դեպքում՝ ՀՀ իշխանություններին) կատարել որոշակի գործողություններ, և դատարանը բավարարում է այդ միջնորդությունը, ապա դա, ՄԻԱՆՇԱՆԱԿ,

ԴՐԱԿԱՆ նորություն է հայցվորի համար, և

ԲԱՑԱՍԱԿԱՆ նորություն պատասխանողի համար:

Հետևաբար, կիրառված հայցի ապահովման միջոցից ակնհայտ է, որ Կառավարությունն արդեն իսկ պետք է հետքայլ աներ և վերադարձներ ՀԷՑ-ի կառավարումը սեփականատերերին և կառավաման այլ մարմիններին:

Մնում է ամենադժվար հարցը, որը ներկայիս աշխարհակարգում և իրավակարգում միջազգային ներդրումային իրավունքի և ընդհանուր միջազգային իրավունքի աքիլեսյան գարշապարն է՝ միջազգային դատարանների և տրիբունալների որոշումների կատարումը

Միջազգային իրավակարգում, ի տարբերություն ներպետական իրավակարգի, չկա ՀԱՐԿԱԴԻՐ կատարման ծառայություն, այսինքն՝ չկա մարմին, որը կապահովի ակտի կատարումը, եթե պատասխանողը հրաժարվում է այն կատարելուց։

Դրանից էլ այսօր օգտվում են ՀՀ իշխանությունները, ԲԱՅՑ, որն է դրա «գինը»

Միջազգային ներդրումային իրավունքում կան նման նախադեպեր, սակայն բոլոր այդ դեպքերի ուսումնասիրությունը հուշում է, որ պետությունները վաղ թե ուշ ստիպված են լինում կատարել  արբիտրաժի որոշումները, եթե Հայցվոր կողմը հետամուտ է իր խախտված իրավունքները վերականգնելուն:

Անգամ, եթե դիտարկենք այն վիճահարույց իրավիճակը, երբ Հայաստանի կառավարությունը ՉԿԱՏԱՐԻ Ստոկհոլմյան միջազգային արբիտրաժի որոշումը մինչև այն պահը, երբ նշված որոշումը կճանաչվի ՀՀ դատարանի կողմից (այսինքն՝ կանցնի ներպետական ճանաչման և կատարման գործընթաց), ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի» մասին ՀՀ օրենքի վերլուծությունից ԱԿՆՀԱՅՏ է, որ նման որոշման ճանաչումը կարող է մերժվել շատ սահմանափակ դեպքերում (այդպիսին է աշխարհում ձեւավորված պրակտիկան):

Արդեն հնչեցվել են ազդակներ, որ քաղաքական իշխանությունները փորձելու են օգտագործել «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված «հանրային կարգին հակասելու» դրույթը՝ «պնդելով», որ վերոնշյալ Արբիտրաժի որոշումը հակասում է ՀՀ ինքնիշխանությանը

ՍԱԿԱՅՆ միջազգային ներդրումային իրավունքում «հանրային կարգին հակասելու» դրույթը միշտ մեկնաբանվել և մեկնաբանվելու է ՆԵՂ իմաստով, քանի որ, հակառակ պարագայում, ցանկացած պետություն կարող է հրաժարվել կատարելու արբիրտրաժային ոչ ցանկալի որոշումները՝ հղում անելով «հանրային կարգին հակասելու» լայն, տարածական եւ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ մեկնաբանությանը:

«Ինքինիշխանության սահմանափակումը» ԵՐԲԵՔ ՉԻ կարող վկայակոչվել որպես «հանրային կարգին հակասում», քանի որ Հայաստանի Հանրապետությունը, ստորագրելով համապատասխան համաձայնագիրը Կիպրոսի հետ և պատվիրակելով դրանից ծագող վեճերը միջազգային արբիտրաժին, արդեն իսկ ստանձնել է այդ հարցով իր սուվերենությունը սահմանափակող պարտականություններ։

Արդեն իսկ վավերացնելով «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիան՝ Հայաստանը ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է տվել կատարելու միջազգային արբիտրաժի որոշումները կիպրոսական ներդրողների հետ ծագած վեճերում:

Ուստի, ինչպես եւ ողջամտորեն կանխատեսելի էր՝ ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը, և ՀՀ կառավարության գործողությունների ապօրինի ճանաչվելը, ինչքան էլ այս իշխանությունները փորձեն շարունակել իրենց ապօրինի քայլերը»:

 

Նմանատիպ նյութեր

Կիևը շարունակում է  միտումնավոր թիրախավորել ՌԴ քաղաքացիներին․ Զախարովա

Կիևը շարունակում է միտումնավոր թիրախավորել ՌԴ քաղաքացիներին․ Զախարովա

Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրախավորել Ռուսաստանի քաղաքացիներին՝ աշխարհին ցուցադրելով իր դաժան նացիստական ​​ժպիտը, հայտարարել է Մարիա Զախարովան՝ խոսելով Կիրովում և Զապորոժիեում տեղի ունեցած հարձակումների վերաբերյալ։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կոչ է...

«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ

«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 30-ամյա Սանամ Կ․-ի վարած «Range Rover» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 33-ամյա Վազգեն Ա․-ի վարած «Opel Astra»...

53-ամյա տղամարդուն 15 հոգով ծեծի են ենթարկել

53-ամյա տղամարդուն 15 հոգով ծեծի են ենթարկել

Հուլիսի 19-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա մի կին և...

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամшրտության բնույթը մեզ համար լիովին պարզ էր. Տոկաևը՝ Պուտինին

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամшրտության բնույթը մեզ համար լիովին պարզ էր. Տոկաևը՝ Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը զուգահեռ է անցկացրել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության միջև՝ նշելով դրանց միջազգային հանրության համար...

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահ Մակրոնը ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով՝ մաղթելով հաջողություններ առաջիկա...