Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժ հետևանքով տուժել է 151 մարդ։ Զոհեր չկան։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ստամբուլի նահանգապետարանի հրապարակած տվյալները։
Քաղաքացիները վնասվածներ են ստացել բարձությունից խուճապահար ցատկելու հետևանքով․ Նրանց բուժումը շարունակվում է։ Որևէ մեկի կյանքին վտագ չի սպառնում։
Նշվում է, որ քաղաքում ընդհանուր առմամբ բնակելի շենքեր չեն ավարվել։ Ֆաթիհ թաղամասում փլուզվել է լքված շինություն։
Նահանգապետը հավելել է նաև, որ երկրաշարժից հետո չեն գրանցվել այնպիսի բացասական հետևանքներ, որոնք կարող էին ազդել էներգամատակարարման, գազի ենթակառուցվածքների, ջրամատակարարման եւ կոյուղու վրա։