Թուրքիայում 4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» փոխնցմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել 7 կմ խորության վրա և զգացվել է Մարմարա ծովում:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է նաև 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժի մասին, որի էպիկենտրոնը եղել է Ստամբուլը:
Գործակալության փոխանցմամբ՝ ցնցումները զգացվել են նաև հարակից նահանգներում։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։