Սրա պատասխանատուն երկրի ռազմաքաղաքական իշխանությունն է․ Տիգրան Աբրահամյան

Հնս 6, 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Հասկանալու համար, թե ինչպես են մեր երկու քաղաքացիներն Արավուսի ուղղությամբ հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, պետք է իմանալ, թե միջդիրքային առումով ինչպիսի վիճակ է այդ ուղղությամբ:

Ինքս այդ ուղղությամբ բազմիցս եղել եմ և, անկեղծ ասած, զարմացած չեմ` անկախ այն հանգամանքից, թե ինչպես կամ ինչպիսի միջամտությամբ են նրանք հատել առաջնագիծը:

Մոտեցումը, որը դրված է նոր առաջնագծի տեղակայման հիմքում, տպավորություն է ստեղծում, որ մեր հարևանությամբ քաղաքակիրթ հարևան է, այլ ոչ թե մեզ հետ չավարտված պատերազմում գտնվող և մեր երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ դրսևորող Ադրբեջանը:

Չեմ ուզում դիրքային մի շարք առանձնահատկությունները դետալային քննարկման դնել, սակայն սրա պատասխանատուն երկրի ռազմաքաղաքական իշխանությունն է, ով առաջնագծի փիլիսոփայությունը դիտարկում է կեղծ խաղաղասիրական տրամաբանության ներքո»:

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Վաղարշապատ համայնքը արտահերթ կարգով ղեկավար է ընտրում

Այս պահին Էջմիածնում տեղի է ունենում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ղեկավարին ընտրելու է ավագանին։ Ավագանու «Էջմիածին» խմբակցությունը մասնակցում է արտահերթ նիստին և որպես համայնքի...

Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր

Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր

Մինչ Ադրբեջանի ռազմական դատարանում որպես վկա ու տուժող ներկայացվող անձինք իրար հերթ չտալով ցուցմունքներ են տալիս Արցախի կալանավորված ռազմաքաղաքական վերնախավի դեմ, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը համոզված է՝ դատարանն արդեն ունի իր...

ՔՊ-ն մտավախություն ունի, որ եկեղեցին կարող է իշխանության վարկանիշն ավելի իջեցնել․ Բադալյան

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից իր առաջ մեկ խնդիր է դրել՝ ամեն ինչ ենթարկեցնել իրեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ «Հայաստանում ստեղծվեց անձնիշխան կառավարման...

Ճամբարակի հրդեհից տուժածներից մեկը մահացել է

Ճամբարակի հրդեհից տուժածներից մեկը մահացել է

Ճամբարակի հրդեհից տուժածներից մեկը մահացել է։ Այս մասին News.am-ին հայտնել են ԱՆ-ից: «Երևան տեղափոխված երեք տուժաներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել, մյուս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկների վերահսկողության տակ են»,- նշել են ԱՆ-ից: Ավելի վաղ ՆԳՆ-ն...

Կիսում եմ Փաշինյանի տեսակետները․ Կոտայքի մարզպետ 

«Կիսում եմ Փաշինյանի տեսակետները, չեմ պատրաստվում մեկնաբանել  վարչապետի գրառումները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՝ անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է համարում Նիկոլ Փաշինյանի բառապաշարը,...