Sputnik Ադրբեջանի՝ ձերբակալված բոլոր 5 աշխատակիցները, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիություն, ազատ են արձակվել գրավի դիմաց, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողություն է իրականացրել«Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրությունում, որի արդյունքում ձերբակալվել է մի քանի մարդ։
Ավելի ուշ Բաքվի Խաթայի դատարանը 4 ամսով կալանավորել է լրատվամիջոցի տնօրեն Իգոր Կարտավիխին և աշխատակից Եվգենի Բելոուսովին: