Սպանվածի եղբայրը ցուցմունք է տվել ու չի ընդունել իր առնչությունը Վալոդյա Գրիգորյանի սպանությանը․ փաստաբան

30 Սեպտեմբերի, 2025

«Ծանրաբեռնվածությամբ պայմանավորված նոր միայն դիտեցի Պետրոսի մոտ ՔԿ նախագահի հարցազրույցը»։ Այս մասին գրառում է կատարել փաստաբան Վահե Հովհաննիսյանը։

«ՔԿ նախագահին կամ ճիշտ չի զեկուցվել գործը կամ նա միտումնավոր խեղաթյուրել է իրականությունը։Շատ հանգամանքների այս պահին չեմ անդրադառնա, նշեմ միայն հետևյալը․

Նարեկ Օհանյանը չի հրաժարվել ցուցմունքներ տալուց, այլ մանրամասն ցուցմունքներ տալով հերքել է դեպքին իր մասնակցությունը, հիմնավորել իր այլուրեքությունը։

Նարեկ Օհանյանի շարժը արձանագրվել է նրանց տան տեսախցիկներով, որոնք մինչ այս պահը չեն առգրավվել։ Ինչու՞, որովհետև դա անհապաղ կհերքեր այն վարկածը, որ նա առնչություն ունի դեպքին։

Հռետորական հարց եմ հնչեցնում․ շա՞տ են եղել դեպքեր, երբ սպանության մեջ կասկածվողը մանրամասն նկարագրի դեպքի պահին, դեպքի նախորդող պահին և դեպքից հետո իր ողջ գործողությունները և վարույթն իրականացնող մարմինը որևէ կերպ չստուգի ցուցմունքների հավաստիությունը, մասնավորապես՝ նրանց տանը կատարելով խուզարկություն չառգրավի նաև տեսախցիկների տեսագրությունները։

Ցավով եմ արձանագրում, որ ՔԿ-ն որդեգրել է անթույլատրելի վարքագիծ՝ ապացույցների համակցության արդյունքում անձի մեղավորության վերաբերյալ եզրահանգում կատարելու փոխարեն, ի սկզբանե նշանակել է մեղավոր և փորձել ապացույցները հարմարեցնել մեղադրանքին»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Ազատումներ և նոր նշանակումներ՝ ՆԳՆ-ում

Ազատումներ և նոր նշանակումներ՝ ՆԳՆ-ում

 Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում մայիս-սեպտեմբեր ամիսներին կատարվել են կադրային փոփոխություններ և նշանակումներ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։ Նախարարի հրամաններով․ ՆԳ նախարարությունում՝ Արման...

33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր

33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր

Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Գ․-ն իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով Սարալանջ բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կորցրել է կառավարումը և...

ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան

ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը արձանագրել է, որ խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի եւ ոչ մի պատգամավոր չի համարձակվել խորհրդարանի ամբիոնից դատապարտել հաջիևյան արարքը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ...

Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ»

Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ պատկեր ունի խտրականությունը Հայաստանում, եւ ի՞նչ են ցույց տալիս համապետական ուսումնասիրության արդյունքները» թեմայով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ...