Ամերիկյան SpaceX ավիատիեզերական ընկերության «Starship» տիեզերանավն ու հրթիռը պայթել են 8-րդ փորձնական թռիչքի ժամանակ՝ արձակվելուց 10 րոպե անց։ Այս մասին հայտնում է Fox35orlando.com-ը:
Պայթյունի հետևանքով այրվող բեկորները նկատվել են գիշերային երկնքում, Ֆլորիդայի մի քանի օդանավակայաններում աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, իշխանությունները հետաքննություն են սկսել:
Աղբյուրը նշում է, որ «Starship»-ը նույն ճակատագրին է արժանացել նաև հունվարին՝ 7-րդ փորձնական թռիչքի ժամանակ:
Տեսանյութը՝ այստեղ։