Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար․ «Ժողովուրդ»

Ապր 19, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայասաթ 1»-ը դարձել է ձախողում Հայաստանի տիեզերագնացության հիմքի համար։

Հիշենք «Հայասաթ 1»-ի մասին.

«Հայասաթ-1»-ը Հայաստանի առաջին՝ մասնավոր նախաձեռնությամբ ստեղծված արբանյակն է, որը տիեզերք է արձակվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Այն նախագծվել և կառուցվել է Հայաստանում՝ «Բազումք» Տիեզերական Հետազոտությունների Լաբորատորիա և Գիտական Նորարարության և Կրթության Կենտրոն (CSIE) հիմնադրամների համագործակցությամբ։

«Հայասաթ 1»-ի թռիչքի արժեքի մասին հստակ հրապարակումներ չկան, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նման թռիչքի արժեքը սովորաբար հատում է 50 հազար ԱՄՆ դոլարի արժեքը։

Թռիչքից ավելի ուշ որոշ տարակարծություններ առաջ քաշվեցին, որ այդ արբանյակը որևէ օգտակար բան չի կարող տալ Հայաստանին, նույնիսկ մեզ այդքան անհրաժեշտ արբանյակից արված պատկերները չենք ստանա։ Բայց ՔՊ-ն դա մատուցում էր իբրև դարի հաղթանակ, Ադրբեջանի դեմ լուրջ գործիք:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Հայասաթ 1»-ը դարձել է պատուհաս Հայաստանի և Կառավարության համար։
Բանն այն է, որ ըստ տեղեկությունների, արբանյակի թռիչքի առնչությամբ ՀՀ Գլխավոր դատախազությունում վարույթ կա փողերի լվացման և/կամ չարաշահումների վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր Դատախազություն՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ վարույթ կա հարուցված «Հայասաթ-1» արբանյակի կապակցությամբ, ենթադրյալ փողերի լվացման գործում ինչ մանրամասներ են հայտնի դարձել, այժմ որ փուլում է քրեական գործը, գործում ովքեր կան ներգրավված և ինչպիսի փաստական տվյալներ են հայտնի։

Սակայն բազմաթիվ այս հարցերին Դատախազությունից պատասխանել էին՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, որը ենթադրում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։

Ստացվում է, որ իշխանությունները փորձում են գաղտնիքի անվան տակ կարևորագույն տեղեկությունները թաքցնել հասարակությունից, ծածկադմփոց անել գործը՝ հնարավորինս աննկատ։

Մինչդեռ տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ արբանյակը տիեզերք ուղարկելու ողջ ծախսը շուրջ 6 մլն դոլար է կազմում, որի վերաբերյալ ևս հարցումներ ենք կատարել, սակայն պատասխաններ դեռ Կառավարությունից չունենք»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մի շարք ադրբեջանական քարոզիչներ լծվել են Իսրայելի նկատմամբ սիրո խոստովանություն անելով. Գառնիկ Դավթյան

Մի շարք ադրբեջանական քարոզիչներ լծվել են Իսրայելի նկատմամբ սիրո խոստովանություն անելով. Գառնիկ Դավթյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է․ «- Հրապարակումների մեծ մասը իր մեջ պարունակում են հրճվանքներ, - Սոց. ցանցերում ու հատկապես մեկնաբանություններում առկա են Իսրայելի սատարող բազում գրառումներ, -Պաշտոնական լրահոսում առկա է Իսրայելի «մաքրող» ու...

Երևանը չունի տեղեկություն, որ Բաքուն կարող է օգտվել Իրանի շուրջ իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա. ԱԽ քարտուղար

Երևանը չունի տեղեկություն, որ Բաքուն կարող է օգտվել Իրանի շուրջ իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա. ԱԽ քարտուղար

Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Տեղաշարժեր չկա՞ն սահմաններին, հարցին Գրիգորյանը պատասխանել...

Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած»

Գիշերվանից պատերազմ է սկսել մեր հարևան, բարեկամ, եղբայրական երկրում՝ Իրանում։ Իսրայելը հարյուրավոր հրթիռային հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաքին և մի քանի քաղաքների․ սկսել են գիշերը, օրվա ընթացքում շարունակել են...

Իրանում ՀՀ-ի դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն․ ԱԳՆ

Իրանում ՀՀ-ի դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական...