Շքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի․ «Ժողովուրդ»

Ապր 11, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ըստ ռուսական շրջանակներից մեզ փոխանցված տեղեկության՝ պայմանավորվածություն ձեռք կբերեն, որ մայիսյան տոներից հետո Ալմա-Աթայում ՀՀ-ն ու Ադրբեջանը ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն խաղաղության վերաբերյալ: Ղազախստանը՝ Ալմա-Աթան՝ որպես ստորագրության վայր, պատահական չի ընտրված, քանի որ Փաշինյանի ձեռամբ Ալմա-Աթայի հռչակագիրն է դրված հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից, սակայն նա հրաժարվեց որեւէ կերպ արձագանքել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ». «Իրական Հայաստանի» ղեկավարներն ուրանում են «պատմական Հայաստանի» հաղթանակները

Ի դեպ, այսօր մայիսի 9-ն է. օր, որը տարիներ շարունակ հայ ժողովուրդը տոնել է որպես Եռատոն՝ հաղթանակ Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրում և Արցախի պաշտպանության բանակի կազմավորում: Ծնունդով Արցախցի, Շուշիի...

Յոթ տարի այդ մարդը խաղաղության մասին է խոսում ու պատերազմ բերում մեր գլխին․ Համբիկ Սասունյան 

Այս մարդը իբր վարչապետ է, նա Հայաստանի վարչապետը չէ, Ադրբեջանի վարչապետն է։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանը։ «Զինվորը...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին մաղթել է հոգևոր անսպառ զորություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին մաղթել է հոգևոր անսպառ զորություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի, հավատացյալների և Ամենայն Հայոց Հայրապետիս անունից հղում ենք...

Հայաստանում այսօր Եռատոն չէր

Հայաստանում այսօր՝ մայիսի 9-ին, Եռատոն չէր: Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տեղի է ունեցել միջոցառում նվիրված միայն Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին: Մանրամասն՝...

ՀԱՊԿ պետությունների զինվորականների մասնակցությունը Հաղթանակի զորահանդեսին խոսում է նրանց միասնականության մասին. ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ

ՀԱՊԿ պետությունների զինվորականների մասնակցությունը Հաղթանակի զորահանդեսին խոսում է նրանց միասնականության մասին. ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ պետությունների զինվորականների մասնակցությունը Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթական զորահանդեսին խոսում է այս երկրների միասնության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ...