Շիրակի մարզում արտագաղթը կառավարման համակարգային ձախողման և սխալ տնտեսական քաղաքականության ուղիղ արդյունք է․ պատգամավոր

21 Դեկտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է. «Շիրակի մարզում արտագաղթն այլևս հնարավոր չէ ներկայացնել որպես սոցիալական դժվարությունների հետևանք կամ ժամանակավոր երևույթ։ Այն դարձել է կառավարման համակարգային ձախողման և սխալ տնտեսական քաղաքականության ուղիղ արդյունք։ Երբ չկա աշխատանք, երբ եկամուտը անկայուն կամ գոյություն չունի, երբ կյանքի որակը տարեցտարի վատթարանում է, արտագաղթը վերածվում է անխուսափելի որոշման։
Պետությունը տարիներ շարունակ չի կարողացել ձևավորել Շիրակի զարգացման հստակ տնտեսական մոդել։ Արդյունաբերական ներուժը չի վերագործարկվել, արտադրական ենթակառուցվածքները չեն զարգացվել, ներդրումային ծրագրերը կամ չեն հասել մարզին, կամ մնացել են թղթի վրա։ Տնտեսական պասիվության հետևանքը կանխատեսելի է՝ փակ ձեռնարկություններ, դատարկվող համայնքներ, երիտասարդության արտահոսք։
Արդյունքում՝ մարզը կորցնում է իր ամենաթանկ ռեսուրսը՝ մարդուն։ Սա արդեն պարզապես մարզային խնդիր չէ։ Սա պետական կառավարման համակարգային ձախողում է:
Շիրակի դատարկումը ունի նաև պետական անվտանգության հստակ բաղադրիչ։ Դատարկվող մարզը թուլացնում է երկրի սոցիալ-տնտեսական հենքը, խորացնում է տարածաշրջանային անհավասարությունը և երկարաժամկետ հարված է հասցնում պետական կայունությանը։
Այս իրականությունն այլևս չի կարելի քողարկել ձևակերպումներով կամ արդարացնել ժամանակավոր դժվարություններով։ Շիրակի մարզում արտագաղթը համակարգային ձախողման հետևանք է, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը։ Երբ պետությունը տարիներ շարունակ չի ստեղծում աշխատանք, չի ապահովում եկամուտ և չի բարձրացնում կյանքի որակը, ապա ինքն է քաղաքացիներին մղում լքելու Հայրենիքը:
Այս պայմաններում լռելը հանցավոր է, իսկ ձևական ծրագրերով զբաղվելը՝ անպատասխանատու։
Քաղաքական հստակ պահանջն է․ Շիրակի մարզի համար անհապաղ ներկայացնել և իրականացնել տնտեսական զարգացման առարկայական ծրագիր՝ արդյունաբերության վերագործարկմամբ, կայուն աշխատատեղերի ստեղծմամբ և ներդրումների նպատակային ներգրավմամբ։ Առանց սրա՝ ցանկացած խոսք արտագաղթը կանխելու մասին պարզապես կեղծ է»։

Նմանատիպ նյութեր

Պուտինը և Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հարցը

Պուտինը և Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հարցը

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նաև հայտնել է, որ Պուտինը վաղը Կազանում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ:...

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարություն է տարածել․ Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է: Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և,...

Քաղաքական հաշվեհարդարի հերթական փուլը․ Նարեկ Մանթաշյան

Քաղաքական հաշվեհարդարի հերթական փուլը․ Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական գործ հարուցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Այս քայլը դժվար է ընկալել որպես իրավական գործընթաց, երբ այն տեղի է ունենում...

Դատախազությունը փորձում է ստանալ ԿԸՀ համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար

Դատախազությունը փորձում է ստանալ ԿԸՀ համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար

Գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտական հանձնաժողով ԱԺ ընտրությունների «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ...