Շիրակի մարզպետը չի հերքել՝ իր պաշտոնանկության մասին քննարկումներ եղել են

23 Դեկտեմբերի, 2025

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին մամուլում շրջանառվող լուրերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավիթ Առուշանյանը թեմայի մասին խոսել է լրագրողների հետ զրույցում։

Առուշանյանը վստահեցրել է, որ պաշտոնը կորցնելու հետ կապված մտավախություն չունի, իսկ վարչապետի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ցանկացած որոշման հետ ինքը հաշտ է լինելու։

«Այս պահին որևէ որոշում կայացված չէ, այսինքն՝ ես շարունակում եմ պաշտոնավարել։ Քննարկումներ եղել են, կային մարդիկ, որոնք, հնարավոր է, ցանկություն ունեին, որ այդ հրապարակումները շատ արագ տարածվեն՝ ներկայացնելով, թե ես արդեն պաշտոնանկ եմ եղել։

Կրկնում եմ՝ քննարկումներ եղել են, բայց պաշտոնանկություն դեռ չկա, և ես շարունակում եմ պաշտոնավարել, մինչև վերջին պահը շարունակելու եմ աշխատել ու ծառայել մարզին։ Պաշտոնը կամ աթոռը կորցնելու մտավախություն չունեմ, միշտ պաշտոնին վերաբերվել եմ որպես գործիքի՝ երկրի, մարզի կամ քաղաքի համար օգտակար լինելու առումով։ Իմ համար ամենամեծ գնահատականը ժողովրդի գնահատականն է․ պաշտոնանկության մասին լուրերի տարածումից հետո բազմաթիվ զանգեր ու մտահոգություններ եմ ստացել»,-նշեց մարզպետը։

Առուշանյանը նաև հայտնել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում իր անունը վարչության կողմից արդեն հաստատվել է։

Դեկտեմբերի 18-ին պետք է կայանար Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ մարզպետը պլանավորում էր ամփոփել ավարտվող 2025 թվականը, սակայն նույն օրը առավոտյան մարզպետարանի լրատվական ծառայությունը հայտնեց, որ մարզպետի ասուլիսը հետաձգվում է, քանի որ անհետաձգելի գործեր են առաջ եկել։ Դրանից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր

Քաղաքական հաշվեհարդարի հերթական փուլը․ Նարեկ Մանթաշյան

Քաղաքական հաշվեհարդարի հերթական փուլը․ Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական գործ հարուցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Այս քայլը դժվար է ընկալել որպես իրավական գործընթաց, երբ այն տեղի է ունենում...

Դատախազությունը փորձում է ստանալ ԿԸՀ համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար

Դատախազությունը փորձում է ստանալ ԿԸՀ համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար

Գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտական հանձնաժողով ԱԺ ընտրությունների «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ...

Կիևյան կամուրջը 2 ամիս փակ կլինի․ ինչպես կերթևեկեն հարակից փողոցներում

Կիևյան կամուրջը 2 ամիս փակ կլինի․ ինչպես կերթևեկեն հարակից փողոցներում

Մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության ժամանակավոր փոփոխություն, մասնավորապես`  Հալաբյան և Քըրքորյան փողոցների խաչմերուկում, Հալաբյան փողոցով երթևեկելիս, նշված...

Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ ՔՊ-ականների նախագիծը

Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ ՔՊ-ականների նախագիծը

ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկում են սահմանել, որ Հայաստանում համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն...

Միջնորդություն է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադադեցնելու վերաբերյալ

Միջնորդություն է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադադեցնելու վերաբերյալ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, մեկնարկել են գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախնական դատալսումները։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը ճշտեց Տիրան Խաչատրյանի ինքնությունը։ Վերջինս հայտնեց, որ ծնվել է...