«Ապագայի հարցը շատ կարևոր է։ 2021թ․ ընտրութուններից հետո, երբ մենք «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով խորհրդրանական ընտրություներում հաղթեցնք և բնականաբար՝ մեր ընդդիմադիր գործընկերներն էլ մեր այդ «ապագա կա» կարգախոսը փորձում են վերածել քաղաքական քննադատության թիրախի, շատ կարևոր է մոդելավորել՝ ինչ է նշանակում «ապագա կա» և ինչ է նշանակում «ապագա չկա»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը և շարունակեց բացատրել, թե ինչ է նշանակում «ապագա կա»,- Ես, օրինակ, էս թեմայի մասին շատ եմ մտածել և եկել եմ այն եզրակացության, որ ապագան նախագիծ է։ Եթե ունես նախագիծ, կա ապագա, եթե չունես նախագիծ, ուրեմն չկա ապագա։
Ապագա չկա էն դեպքում, երբ չգիտես ինչ ես անելու՝ աջ ես գնալու, ձախ ես գնալու, ուղիղ ես գնալու, հետ ես գնալու, վերև ես թռնելու, ներքև ես իջնելու։ Երբ դա չկա, նշանակում է՝ չկա ապագա»։
Մանրամասն՝ տեսանյութում։