Սեպտեմբերի 2-ին ես կլինեմ Ազատության հրապարակում կայանալիք Միասնության հանրահավաքին. Դավիթ Շահնազարյան

1 Սեպտեմբերի, 2025

«Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․

1991թ․ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ ԼՂԻՄ-ը Շահումյանի շրջանի հետ միասին ինքնորոշվեց և խորհրդային օրենսդրությանը համապատասխան տարանջատվեց ԽՍՀՄ-ից,որպես անկախ պետություն,նախքան Ադրբեջանի անկախացումը։ Հետևաբար այս պարագայում գերակա էր ազգերի ինքնորոշման իրավունքը, քանի որ Արցախը երբևէ չէր եղել անկախ Ադրբեջանի կազմում, ըստ այդմ կիրառելի չէր տարածքային ամբողջականության սկզբունքը։ Արցախի հիմնահարցը պարզապես տարածքային վեճ չէր,այն անկախության և ինքնորոշման,գաղափարի ու հայրենիքի համար մղվող պայքար էր,որի համար իրենց կյանքը զոհեցին հազարավոր հայորդիներ։ Նրանց վառ հիշատակի համար,արտաքին աշխարհին,ինչու չէ նաև որոշ ներքին ապերախտների ցույց տալու համար Արցախի անկախության նշանակությունը,սեպտեմբերի 2-ին ժ․18։30-ին ես կլինեմ Ազատության հրապարակում կայանալիք Միասնության հանրահավաքին։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...