Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ»

Մյս 27, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բավականին սրամիտ, կարելի է ասել՝ բազմագալար հնարք են սկսել իշխանական ու մերձիշխանական քարոզիչները: Ինչի՞ մասին է խոսքը: Որոշակի սոցցանցային հարթակներում, այսպես ասած՝ «ֆեյք» էջերի կամ նույնիսկ որոշ կիսասատելիտների միջոցով, որոնք իբր «հականիկոլական» են կամ դիրքավորվում են «հակաբոլորական», բայց իրականում աշխատում են հօգուտ Փաշինյանի, վերջինիս լուսանկարը կամ պարզապես անունն սկսում են օգտագործել նրա քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու համար:

Եթե դա մեկ կամ երկու դեպք լիներ, միգուցե կարելի էր համարել պատահականություն: Բայց խոսքը կոնկրետ «գծի» ու հետևողական դրսևորման մասին է: Վերցնում են Փաշինյանի լուսանկարը, «կցում» են որևէ ընդդիմադիր գործչի նկար, ու նույնիսկ կարևոր էլ չի, թե ինչ տեքստ է գրված: Հաշվարկը թերևս այն է, որ վիզուալ առումով կարող է տվյալ ընդդիմադիր գործիչն ասոցացվել Փաշինյանի հետ: Ու որպեսզի վրիպում չլինի, հրապարակման ներքո «ֆեյք» կամ ոչ ֆեյք օգտատերերի միջոցով ծավալում են մեկնաբանությունների «շքերթ», որոնց առանցքային շեշտադրումը Փաշինյանի նկարի հետ պատկերված հակափաշինյանական գործչին մրոտելն է՝ առնվազն «բոլորն էլ նույնն են» մեկնաբանություններ կորզելով: Ու միայն լուսանկարներով կամ վիզուալ առումով չի այդ հնարքը դրսևորվում:

Ընդհանրապես, հրապարակ են նետվում տարբեր «գործիքներ»՝ նշյալ թեզը տարածելու կամ պարզապես ինչ-որ կերպ օրվա իշխանություններին ու ընդդիմադիր տարբեր գործիչներին մեկ հարթակի վրա դնելու համար:

Ի՞նչ են հուշում դիտարկված այդ դրսևորումները: Դրանք հուշում են, որ Փաշինյանն ու նրա քարոզչաքաղաքական սատելիտները բոլորից լավ են գիտակցում, թե իշխանությունն ինչ աստիճանի է վարկաբեկված: Նրանք հասկանում են, որ ցանկացած մեկին վարկաբեկելու ուղիղ ճանապարհը այդ գործչին որևէ կերպ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի հետ մի հարթակի վրա դնելն է, առավել ևս՝ լուսանկարներն իրար հետ դնելն ու «բոլորն էլ նույնն են» անհեթեթությունը տարածելը: Եվ ահա, Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց վարկաբեկվածությունը փորձում են օգտագործել կամ հենց օգտագործում են որպես հակաքարոզչական «գործիք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ազգային անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգություն Իրանը երբեք չի թողնի անպատասխան. Հայտարարություն

Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ազգային անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգություն Իրանը երբեք չի թողնի անպատասխան. Հայտարարություն

Քաղաքագետ Արա Պողոսյանը ներկայացրել է Իրանի Զինված ուժերի հայտարարությունը Կատարում ամերիկյան բազայի վրա հարվածից հետո. -Պատվարժան և ամուր Իրանի ժողովուրդ, ԱՄՆ-ի հանցավոր վարչակարգի կողմից Իսլամական Հանրապետության խաղաղ ատոմային օբյեկտների դեմ իրականացված բացահայտ...

Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ

Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ

Իրանը հրթիռային գործողություն է սկսել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների դեմ, որը ստացել է «Բեշարաթ-ե Ֆաթհ» (Հաղթանակի բարի լուր) կոդային անվանումը, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։ Իսրայելի պետական ​​Kan հեռուստաալիքի փոխանցմամբ էլ՝ Իրանը...

Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ

Կատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են որոտացել։ Ըստ Reuters-ի՝ ենթադրվում է, որ ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ինչպես հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին, Իրանի զինված ուժերը վեց հրթիռ...

Լավագույն պահն է հայ-իրանական ռազմավարական դաշինքի համար. Վարուժան Գեղամյան

Լավագույն պահն է հայ-իրանական ռազմավարական դաշինքի համար. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Որքան կարելի է դատել իրանական տեղեկատվական տիրույթի և պետական խոսույթից, այս պահին արդեն իսկ ձևավորվել է կոնսենսուս առ այն, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանի տարածքը` Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար: Չեմ կարծում, որ...

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը

Բաքուն խստորեն դատապարտում է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը «Ստամբուլի հռչակագրի» և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունված բանաձևերի վերաբերյալ։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի...