Սեփական աչքի գերանը չտեսնողները առաջիկայում իրենց ընդդիմադիրների աչքերում կփնտրեն չոփիկներ. Վարդան Բալյան

Ապր 4, 2025

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրել է.

«Վարորդական իրավունքի, կառավարելու իրավունքը ստուգելու մասին վարչապետ Փաշինյանի հռետորական հարցադրման ոչ բովանդակային քննարկումները, իսկ որոշ փորձագետների, քաղական գործիչների կողմից հեգնական արձագանքը անընդունելի է: Խնդիրն, ի դեպ, շատ լուրջ է, ինչի մասին գրում եմ տարիներ շարունակ՝ խոսելով պետական բյուրոկրատական բոռափեթակի մասին: Ի վերջո, պետք է հասկանալ, որ եթե ամենացածր, ոչ մասնագիտական կոմպետենցիաներ պահանջող աշխատանքի ընդունվելիս կամ, զորօրինակ, վարորդական իրավունքի վկայական ստանալիս հայտատուն քննություն է հանձնում, ապա առնվազն տարօրինակ է, որ կառավարման որոշում կայացնելու իրավասու պաշտոնյաների ընտրության հարցում նման պահանջ չկա: Ավելին, պետք է սահմանել որոշակի հստակ չափորոշիչներ նաև ընտրական իրավունքից օգտվող քաղաքացիների համար, որոնք տվյալ պարագայում հանդես են գալիս որպես հավաքական գործատու: Եթե ընտրողը բացարձակ անտեղյակ է թեկնածուներից, կուսակցությունների ծրագրերից, ընտրովի պաշտոնյաների լիազորություններից և պարտականություններից, նրան չպիտի թույլատրվի քվեարկություն: Փաշինյանն այսօր այս հայտարարությունն անում է որպես վարչապետ, ով հանդիսանում է նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ: Հրավիրում եմ Սիսիան, որտեղ իր քաղաքական թիմը ներկայացնող բոլոր դեմքերն ու դեպքերը, այդ թվում՝ Սիսիան համայնքի ավագանիում, ոտները դրել են D-ի վրա ու արդեն չորս տարի է քշում են՝ խախտելով երթևեկության անվտանգության բոլոր հնարավոր կանոնները, այսինքն՝ օրենքները, և զբաղված են ինքնիրավչությամբ: Ահա այս պատճառով է, որ վարչապետի հայտարարությունը գնահատում եմ որպես ընդամենը հռետորական հարցադրում, որովհետև խնդիրը լուծելու նպատակ իրականում չկա: Կարծում եմ, սեփական աչքի միջի գերանը չտեսնողները առաջիկայում իրենց քաղաքական ընդդիմադիրների աչքերում կփնտրեն ու կգտնեն չոփիկներ»:

Նմանատիպ նյութեր

Լոս Անջելեսը ապրիլի 24-ը ճանաչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Լոս Անջելեսը ապրիլի 24-ը ճանաչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչ խորհուրդը հավանություն է տվել ապրիլի 24-ը շրջանում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու առաջարկին, հայտնում է PasadenaNow-ը։ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915-1916 թվականներին, երբ Օսմանյան կայսրությունում միլիոնավոր...

Հնարավոր է լինեն ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ

Հնարավոր է լինեն ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամ պայմանավորված: «Համակարգերի աշխատանքն արդեն...

ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխան ճանաչեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը

ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխան ճանաչեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը

Սահմանադրական դատարանից հայտնում են, որ  գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը...

Գործարարներ, պատրաստվեք, Աննա Հակոբյանը դարձյալ գումար է հավաքում

Գործարարներ, պատրաստվեք, Աննա Հակոբյանը դարձյալ գումար է հավաքում

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «ՍՏԵՂԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ» նախագծի մեկնարկը, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն 3-րդ փուլային նախագիծն է։ Նախագիծն ուղղված է Հայաստանում նորաստեղծ ընտանիքների ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ նրանց...

Որքան ողբերգական են նրանց քաղաքականության և գործողությունների հետևանքները հայ ժողովրդի համար, այնքան բարձր են նրանց լեզուն․ Վարդան Օսկանյան

Որքան ողբերգական են նրանց քաղաքականության և գործողությունների հետևանքները հայ ժողովրդի համար, այնքան բարձր են նրանց լեզուն․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը գրում է․ «Վերջին շրջանում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից՝ թե՛ Ազգային ժողովում, թե՛ նրա սահմաններից դուրս, հայտարարությունների պակաս չի զգացվել։ Որքան ողբերգական են նրանց քաղաքականության և գործողությունների հետևանքները հայ...