ՍԴ-ն վճռեց, որ Փաշինյանի «հատիկ-հատիկ» օպերացիան այնքան էլ սահմանադրական չէ․ «Ժողովուրդ»

Ապր 17, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանը, մոտ 3 տարի քննելով ապօրինի գույքի բռնագանձման դեմ օրենքի սահմանադրականության հարցը, երեկ վերջապես վճռեց, որ Փաշինյանի «հատիկ-հատիկ» օպերացիան այնքան էլ սահմանադրական չէ:

Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, հրապարակել է վերոնշյալ գործով որոշումը, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:

Ստորև ներկայացնում ենք ՍԴՈ-1776 եզրափակիչ մասը

«… Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները, դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը:
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Սա նշանակում է առաջինը այն, որ Դատախազությունը երբ հասնում էր հեռավոր 1991 թվականներ և հայտարարում, թե որևէ մեկի գույքը 90-ականներին է ձեռք բերված, էլ չի կարողանա դարձնել բռնագանձման առարկա:
ՍԴ-ն գրել է, որ պաշտոն զբաղեցնելու ժամանակ հանցավոր կապով ձեռք բերված գույքը միայն կարող է համարվել ապօրինի: Բացի դրանից, պիտի ապացուցեն, որ պաշտոնյան կաշառք է վերցրել, եւ այդ պահից սկսած՝ ձեռք
բերված գույքը կարող է ապօրինի համարվել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել թուրքական խոշոր հոլդինգի նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել թուրքական խոշոր հոլդինգի նկատմամբ

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱՄՆ-ն խոշոր թուրքական հոլդինգներից մեկի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել: էրմենիհաբերի փոխանցմամբ՝ թուրքական մի քանի ընկերություն ներառող «Kimpaş Holding»-ը պատժամիջոցների տակ է հայտնվել Իրանից 15 մլն դոլարի նավթամթերքի...

Գիտե՞ք ԵՄ առաջնորդները քանի անգամ են խնդրել ինձ՝ զանգահարել Պուտինին. Թրամփ

Գիտե՞ք ԵՄ առաջնորդները քանի անգամ են խնդրել ինձ՝ զանգահարել Պուտինին. Թրամփ

«Գիտե՞ք ԵՄ առաջնորդները քանի անգամ են խնդրել ինձ՝ զանգահարել Պուտինին։ Որովհետև նա չի պատասխանում նրանց զանգերին»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այդ զանգերից հետո «Պուտինը նրանց հետ չի զանգել»։ «Գիտե՞ք, ես նրան...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում մայիսի 5-ի ցերեկը, 6-ին, մայիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում...

Թերի ուսումնական ծրագրով են անցնո՞ւմ սերժանտները, որ ասում եք՝ արի ատեստացիա անցի․ Մանուկյան

Իրականում պարեկային ծառայությունն առանց ատեստացիայի բարձր վարձատրվում է, զինծառայողներից շատերն այս խայտառակ անհավասարությունից շատ դժգոհ են։ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում...

Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան

Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մոտ ապագայում կայցելի Հայաստան։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը: Ամսաթվի վերաբերյալ ԱԳՆ-ն կծանուցի այցին ավելի մոտ...