ՍԴ-ն վճռեց, որ Փաշինյանի «հատիկ-հատիկ» օպերացիան այնքան էլ սահմանադրական չէ․ «Ժողովուրդ»

Ապր 17, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանը, մոտ 3 տարի քննելով ապօրինի գույքի բռնագանձման դեմ օրենքի սահմանադրականության հարցը, երեկ վերջապես վճռեց, որ Փաշինյանի «հատիկ-հատիկ» օպերացիան այնքան էլ սահմանադրական չէ:

Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, հրապարակել է վերոնշյալ գործով որոշումը, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:

Ստորև ներկայացնում ենք ՍԴՈ-1776 եզրափակիչ մասը

«… Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները, դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը:
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Սա նշանակում է առաջինը այն, որ Դատախազությունը երբ հասնում էր հեռավոր 1991 թվականներ և հայտարարում, թե որևէ մեկի գույքը 90-ականներին է ձեռք բերված, էլ չի կարողանա դարձնել բռնագանձման առարկա:
ՍԴ-ն գրել է, որ պաշտոն զբաղեցնելու ժամանակ հանցավոր կապով ձեռք բերված գույքը միայն կարող է համարվել ապօրինի: Բացի դրանից, պիտի ապացուցեն, որ պաշտոնյան կաշառք է վերցրել, եւ այդ պահից սկսած՝ ձեռք
բերված գույքը կարող է ապօրինի համարվել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Երևանի քաղաքապետարանը որոշեց էլ ավելի խճճել երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը որոշեց էլ ավելի խճճել երթևեկությունը

Հունիսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի - Արգիշտիի փողոցների խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից...

Ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում զինաթափման խորհրդանիշի առկայությունը․ Գեղամ Մանուկյան

Ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում զինաթափման խորհրդանիշի առկայությունը․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եւս մեկ հարված Բանակին Այս ընթացքով ՀՀ Զինված ուժերի 30-ամյա խորհրդանիշ արծվի փոխարեն, զինվորականների լուռ համաձայնությամբ իշխանությունները կտեղադրե՞ն աղավնի, ճնճղուկ կամ ջութակ։ Այլ...

Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան

Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան

Դամասկոսի հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցում հունիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով արձանագրված զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթը։ Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանը...

ՀՀ վարչապետի կողմից ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն լռեցնել Եկեղեցու ձայնը․ Մայր Աթոռ

ՀՀ վարչապետի կողմից ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն լռեցնել Եկեղեցու ձայնը․ Մայր Աթոռ

Հունիսի 16-21-ը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռում տեղի ունեցավ միաբանական համագումար, որին մասնակցում էին Սուրբ Էջմիածնի միաբաններ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես և ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո...

Պուտինը չի պլանավորում զրույց Թրամփի հետ․ Ուշակով

Պուտինը չի պլանավորում զրույց Թրամփի հետ․ Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր չի պլանավորում զրույց ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ավելի վաղ նա լրագրողներին տեղեկացրել էր, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Իրանի հարցով շփումները շարունակվում...