Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց, որով գործունեության շարունակականությունն ապահովելու համար Սասուն Միքայելյանի ղեկավարած ԵԿՄ-ին կհատկացվի 234 միլիոն 638 հազար դրամ:
«Հաշվի առնելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2025 թվականի գործունեության իրականացումը ողջ ծավալով»,- ասվում է հիմնավորման մեջ։