Սամվել Կարապետյանի զօրակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինին վերածվեց քաղաքական հետապնդումների․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

Հնս 18, 2025

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրում քննվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը։

Դատարանի բակում ի աջակցության Սամվել Կարապետյանի հավաքված աջակիցներին, հասարակական-քաղաքական գործիչներին, միացան հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներ։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը  լրագրողների հետ զրույցում ասաց. «Սամվել Կարապետյանն իր հավատարամությունը, սերը, նվիրումն է հայտնել մեր ազգային, հոգևոր սրբություններին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը՝ ասելով, որ հավատարիմ է, անդավաճան այն նվիրական արժեքներին, որոնք դարերով երաշխավորել են մեր ինքնությունը, գոյությունը, հարատևությունը։

Մենք հասկացանք, որ Սամվել Կարապետյանի նման զօրակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինին, այսօր վերածվեց քաղաքական հետապնդումների, որն իր մեջ կրում է իշխանությունների վերաբերմունքը։

Մենք այստեղ ենք վկայելու մեր սերը, հավատարմությունը, նվիրումը այն մարդկանց, ովքեր կրում են այդ արժեքները»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ակնկալում ենք միջնորդության մերժում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով․ Արթուր Սարգսյանի փաստաբան

Դատական նիստն ավարտվել է, դատավորը գնացել է առանձին սենյակ որոշում կայացնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։ «Պարոն Սարգսյանը ելույթ ունեցավ,...

Եթե շենք գրավելը չէին համարում ահաբեկչություն, ինչպե՞ս են այս ամենը համարում ահաբեկչություն. Խուդոյան 

Նախորդ տարվա մայիսյան ցույցերից հետո Սրբազան պայքարի ներկայացուցիչները մշտապես պլանավորել են փողոցային ակցիաներ՝ ոչ բռնի պայքարի գործիքակազմով և դրա հետ կապված բազմաթիվ ելույթներ ու հայտարարություններ կա։ Այս մասին հայտարարեց Բագրատ...

Անգամ ՊՊԾ գնդի դեպքը իրավական առումով ահաբեկչություն չի որակվել․ Վարդևանյան

Դուք ձայնագրությունների մեջ, որոնց մեծ մասն արդեն հրապարակված է, ահաբեկչության նախապատրաստության և իշխանության յուրացման բովանդակություն տեսնո՞ւմ եք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր...

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. Մարիա Զախարովա

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. Մարիա Զախարովա

Ռուսաստանը իր քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Դա հակասում է ռուս-հայաստանյան համագործակցության...

ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան 

ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, հաստատելով, որ օրինական գործընթացները գաղտնալսվում են իրավապահ...